ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանին ականազերծման հարցում. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար
«Եվրամիությունը (ԵՄ) լիովին աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճմանն ուղղված ջանքերին»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոն Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
«Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նպաստել է Բրյուսելի գործընթացին և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների բրյուսելյան ծրագրին։
Որպես Ադրբեջանի խոշորագույն գործընկեր՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծմանը։ Ես շնորհակալ եմ եվրոպական թիմին ականազերծման նախաձեռնության համար»,- ասել է Միխալկոն։