Սիրանուշ Սահակյան. «Ռազմագերիների հայրենադարձման հարցով բանակցություններ չեն ընթանում». «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցն է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ – Միջազգային կազմակերպություններ, ատյաններ կա՞ն, որոնց միջոցով հնարավոր է ճնշել ադրբեջանական բռնապետությանը, եւ դա ո՞վ պետք է նախաձեռնի։ – Մեխանիզմներ կան, իհարկե, ընդհանուր աշխարհաքաղաքականությունը եւ պետությունների կամ միջազգային կառույցների հետ համընկնող շահերը կարեւոր գործոն են, այսինքն՝ միջազգային իրավունքում, կարծում եմ, բավականին կոշտ գործիքակազմ գոյություն ունի, սակայն դրա գործադրումը միշտ