Մենք հետևում ենք Ռաիսիի ուղղաթիռի հետ կապված իրավիճակին և հույս ունենք, որ ինքնաթիռում գտնվողներն ապահով են․ Թուրքիայի ԱԳՆ
Անկարան հետևում է Ռայիսիի ուղղաթիռի հետ կապված իրավիճակին և հույս ունի, որ ինքնաթիռում գտնվողներն ապահով են։
Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳ նախարարությունը։
«Պատրաստ ենք Իրանին օգնել որոնողափրկարարական աշխատանքներում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։
Շուրջ 4 ժամ է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։