«7-րդ դարի եկեղեցին ճանաչել են ապօրինի կառույց եւ փոխանցել թեմերից մեկին՝ իբրեւ սեփականություն՝ Հայ առաքելական եկեղեցու ուղղորդմամբ». Փաշինյանի արձագանքը
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բագրատ սրբազանի հայտարարությանը, ասաց. «Հայ Առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ նման հարցեր բարձրացնում է եւ ՀՀ-ի ու այլ պետությունների վերաբերմունքը նույնանում է: Ես հիշեցի, որ եկեղեցին Թուրքիայի դեմ այդպիսի պահանջներ ներկայացրել եւ ներկայացնում է: