Չարլզ Երրորդն արձակել է Խորհրդարանը․ Միացյալ Թագավորությունում ընտրություն կանցկացվի
Միացյալ Թագավորությունը հուլիսի 4-ին Խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի ընտրություն կանցկացնի, հայտնել է երկրի վարչապետ Ռիշի Սունակը։ «Խոսել եմ Նորին Մեծություն Թագավորի հետ՝ խնդրելով արձակել Խորհրդարանը։ Թագավորն ընդունել է իմ դիմումը, և հուլիսի 4-ին մենք ընդհանուր ընտրություններ կունենանք»,– վարչապետի նստավայրի բակում հորդառատ անձրևի տակ հղած ուղերձում հայտարարել է Սունակը։ «Այնքան վտանգված աշխարհ, որքան Սառը պատերազմի ժամանակ»․