Հավերժական վեճ. արդյոք հոգևորականությունը իրավասո՞ւ է մասնակցելու պետության կառավարման
Այնքան հետաքրքիր է դարձել Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Սահմանադրական դատարանի նոր անդամի թեկնածության քննարկումը խորհրդարանում շատ սահուն վերածվեց պատմության դասերի՝ Պապ թագավորից մինչև Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Իսկ սրճարաններում ու սոցցանցերում թեժ վիճաբանություն է ծավալվել մի հարցի շուրջ, որը նախկինում երբեք հրատապ չի եղել հայ հասարակության համար՝ եկեղեցին կարո՞ղ է մասնակցել պետական-քաղաքական կյանքին, և արդյոք դա դրակա՞ն է որևէ պետության համար։