Համայնքի նախկին ղեկավար Հ.Շ.-ին ներկայացվել է մեղադրանք կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու, մի շարք անձանց նյութապես շահագրգռելու համար․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նախկին համայնքի ղեկավար Հ.Շ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացվել է մեղադրանք այն բանի համար, որ նա այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 5.050.000 ՀՀ դրամ արժողության,