Տաշքենդում մեկնարկել են Պուտին-Միրզիյոև բանակցությունները
Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Շավքաթ Միրզիյոևը բանակցություններ են սկսել Տաշքենդի Կուկսարոյ նստավայրում։
Նրանք բանակցություններ են վարելու նեղ և ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո կստորագրվի փաստաթղթերի մեծ փաթեթ։
Պուտինը նստավայր է ժամանել ռուսական արտադրության Aurus-ով, որն օգտագործում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանյան ճանապարհորդությունների ժամանակ: Նախագահական նստավայրի դիմաց նրան դիմավորել է Ուզբեկստանի նախագահը։