Բելառուսը Հայաստանին տոկունություն է մաղթել ջրհեղեղի հետևանքների հաղթահարման գործում. Բելառուսի ԱԳՆ
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայ ժողովրդին մաղթել է տոկունություն տարերային աղետի հաղթահարման գործում։ X միկրոբլոգում Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության գրառման մեջ նշվում է, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը կապի մեջ է Հայաստանի իրավասու մարմինների հետ: Նշված է նաև, որ ջրհեղեղի հետևանքով տուժած Բելառուսի քաղաքացիների մասին տեղեկություն չի ստացվել։