Սերբիայում բողոքի ակցիայի մասնակից 14 մարդ է ձերբակալվել
Սերբիայի Ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ 14 անձինք բերման են ենթարկվել բողոքի ակցիայի ժամանակ և դրանից հետո։ Նրանցից մեկը հանրային հավաքի ժամանակ ենթադրյալ բռնի պահվածքի համար հանձնվել է անչափահասների գործերով դատավորին, երեք անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ մեկին ցուցմունք տալուց հետո ազատ են արձակել։
Նովի Սադի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ անկարգություններից հետո...