Առնվազն 10 մարդ է վիրավորվել Օկլահոմայում հրաձգության հետևանքով
Առնվազն 10 մարդ է վիրավորվել ԱՄՆ Օկլահոմայի նահանգում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով։Reuters գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Օկլահոմա-սիթի քաղաքի մերձակայքում գտնվող Արկադիա լճի ափին։Անհայտ անձը կրակ է բացել կիրակնօրյա հանգիստն այստեղ անցկացնող մարդկանց վրա։Նահանգային ոստիկանության տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հարձակման համար որևէ ձերբակալված չկա։