Լիբանանը և Իսրայելը կարող են հասնել խաղաղության, եթե չլինի «Հեզբոլա»-ն. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելը չի հավակնում Լիբանանին պատկանող տարածքի և Լիբանանն ու Իսրայելը կարող են հասնել խաղաղության, եթե չլինի «Հեզբոլա»-ն:
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը միանգամայն հնարավոր է և դա պետք է տեղի ունենա ... Խնդիրը ոչ թե Իսրայելն է կամ Լիբանանը, այլ «Հեզբոլան»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Իսրայելի բանակն այսօր հրատապ նախազգուշացում է տարածել Լիբանանի հարավում գտնվող 12 քաղաքների և գյուղերի...