«Շուկայական» արժեք՝ թղթի վրա, «կոպեկներ»՝ իրականում. ինչպե՞ս են համայնքները շրջանցում հողերի օտարման նոր կարգը
Դեռ անցած տարի կառավարությունը համայնքային հողերն օտարելու նոր պայման էր սահմանել՝ վաճառել ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով և բացառապես էլեկտրոնային աճուրդով։ Բայց համայնքներում հողը թանկացնելու և մրցույթով տրամադրելու գործադիրի սահմանած կարգը շրջանցելու ճանապարհներ գտնում են:
Մեկ շաբաթ առաջ Գավառի Բերդկունք գյուղում մի բնակիչ վարչապետ Փաշինյանին բողոքում էր, որ տուն կառուցելու համայնքային հողակտորը շուկայականին համարժեք 7,5 միլիոն դրամ են գնահատել, իսկ դա իր համար անհասանելի...