Իրանն ու Պակիստանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր պակիստանցի գործընկեր Իսհաք Դարի հետ, քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, Telegram-ի իր էջում տեղեկացնում է Արաղչին:
Կողմերն ընդգծել են «երկխոսության և դիվանագիտության» շարունակման, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը։
Երկու երկրների արտգործնախարարների զրույցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանը քննարկում է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը:...