Եվրոպամետ Շնորհապետական կուսակցությունը մերժում է նախկիններին և գործող իշխանություններին
Առաջին անգամ ընտրապայքարի մեջ մտած Հայաստանի Շնորհապետական կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տվեց Գյումրիից: Վարչապետի թեկնածուն` Գուրգեն Սիմոնյանն է, ով շեշտը դնում է նախկիններին ու գործող իշխանություններին մերժելու վրա։
«Առաջին հերթին, ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է փոփոխությունների գնա և մերժի նախկին քաղաքական համակարգը, որի անբաժանելի մաս են բոլոր նախկին նախագահները և ներկայիս վարչապետը` նրանց արբանյակ ուժերի հետ միասին: Մեր քաղաքական ուժը գիտելիքահեն կառավարման ջատագովն...