Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների նոր փուլի վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ չկան․ Ուշակով
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում ներկայումս դադար է վերցված, իսկ հաջորդ փուլերի վերաբերյալ պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել, ըստ Interfax-ի, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ բանակցությունները «հավանաբար կվերսկսվեն», սակայն թե երբ, առայժմ հայտնի չէ։
«Հասկանալի է, թե յուրաքանչյուր կողմ ինչ պետք է անի մինչև բանակցությունների հաջորդ փուլը։ Յուրաքանչյուր կողմ ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ ուկրաինական կողմին։ Ու նրանք...