Կաթողիկոսն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ
Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։
Գարեգին Երկրորդը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և աղոթք բարձրացրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների հոգիների հանգստության և խաղաղության համար:
Մայիսի 9-ի առթիվ հղած ուղերձում կաթողիկոսը նշել է. «Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ...