Ընտրակաշառքի գործերով 6 անձ կալանավորվել է, մեկը տնային կալանքի տակ է
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալված անձանցից 6-ը կալանավորվել են, ևս մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Անցած երկու օրերին Հակակոռուպցիոնը ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վերագրվող ընտրակաշառքի նոր գործերի ու նոր ձերբակալությունների մասին հայտնեց:
Հակակոռուպցիոն կոմիտեում «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ու աջակիցների նկատմամբ փետրվարից մինչև այսօր 7 առանձին...