Սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը երեք փաստաթղթի նախագիծ ենք համաձայնեցրել. փոխվարչապետ
Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ է համաձայնեցվել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Դրանք հետագա աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն: Իհարկե բնույթով տեխնիկական են ավելի շատ, բայց միևնույն է կարևոր են, որովհետև փաստաթղթերի համաձայն պետք է շարունակենք գործել: Այդ փաստաթղթերը հրապարակային են, երկու երկրներում պետք է ներպետական ընթացակարգով հաստատվեն, ըստ այդմ կծանոթանաք նաև տեքստերի հետ», - ասաց...