Բայդենն իր ամենամյա ուղերձում հերթական անգամ օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ցեղասպանության տարելիցը առիթ է հիշելու զոհերին և խոստանալու երբեք չմոռանալ ողբերգության մասին: Նա հայտարարել է, որ խոնարհվում է հայ ժողովրդի տոկունության առաջ. «Վերապրելով մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը՝ փրկվածները սկսեցին ավելի լավ ապագա կառուցել մեր աշխարհի համար։ Ցույց տալով խիզախություն և նպատակասլացություն՝ նրանք վերականգնեցին իրենց կյանքը, պահպանեցին իրենց