Կրասնոդարում երեխան փակվել է առևտրի կենտրոններից մեկի պահատուփում (տեսանյութ)
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, համապատասխան տեսանյութը հրապարակել է տեղի աղբյուրը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են առտրի կենտրոնի աշխատակիցները փորձում գտնել ճիշտ բանալին, որը կբացի այն պահատուփը, որտեղից լսվում էին երեխայի ձայները: Նրանց չի հաջողվում բանալիով բացել դուռը, սակայն նրանց օգնության է գալիս կենտրոնի այցելուներից մեկը և կոտրելով փականը՝ բացում է դուռը:
Այնտեղ բավականին մեծ տարիքի տղա էր նստած՝ մոտ 10 տարեկան: Աղբյուրը չի հաղորդում, թե ինչքան ժամանակ է մնացել տուփում փակված: Աշխատակիցների խոսակցությունից կարելի է ենթադրել, որ տղան նրանց աշխատակցուհիներից մեկի որդին է: Նշվում է, որ տղան ինքնուրույն է մտել այնտեղ:
View this post on InstagramТЦ 5 авеню.Ребенка закрыли в шкафчике для сумок. #горячийключ #гк #горячий_ключ #gk_life_news