Ուկրաինան մտադիր է սկսել հակակորոնավիրուսային AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները. RT
Ուկրաինան պատրաստվում է սկսել Հնդկաստանում արտադրված AstraZeneca պատվաստանյութով COVID-19- ի դեմ պատվաստումները: Այս մասին «Украина 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը, գրում է RT-ն:
«Կարծում եմ, որ առաջինը, ինչից կսկսենք պատվաստումները, հենց Serum Institute (խմբ.՝ Հնդկաստան) ընկերությունում արտադրվող AstraZeneca պատվաստանյութն է», - ասել է նախարարը:
Ըստ նրա ՝ շաբաթվա վերջին երկիր կմատակարարվի պատվաստանյութի 500 հազար դեղաչափ:
Փետրվարի 16-ին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում AstraZeneca ընկերության պատվաստանյութի գրանցման փաստաթղթերը ներկայացվել են առողջապահության նախարարության պետական փորձագիտական կենտրոն: