Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամի ուրվականը շրջում է աշխարհով

Արդեն մեկ շաբաթ է՝ տագնապալի լուրեր են ստացվում աշխարհի գլխավոր բանկային տերություններից։ Վերջին անգամ բանկերի խնդիրների մասին այսքան շատ խոսվել է գրեթե 15 տարի առաջ։ Հետո տեղի ունեցավ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որի հետևանքները մինչ օրս կրում ենք։

Ի՞նչ է տեղի ունեցել այս անգամ, ինչո՞ւ են ԱՄՆ-ի և Շվեյցարիայի բանկերը դժվարությունների առաջ կանգնել և ինչպե՞ս են սպառնում ավանդատուներին, բիզնեսներին, ֆինանսական կայունությանը և տնտեսական աճին ամբողջ աշխարհում:

Ի՞նչ է պատահել

Սկզբից ԱՄՆ-ում սնանկացավ Silicon Valley Bank (SVB) բանկը՝ ակտիվների քանակով 16-րդը և Կալիֆորնիայում բարձր տեխնոլոգիական ստարտափների ու վենչուրային ներդրողների գլխավոր բանկը: Այնուհետև խնդիրներ առաջացան Նյու Յորքի Signature Bank-ում, որտեղ սիրում են գումարները պահել կրիպտոարժույթների բիզնեսները։ Իսկ այս շաբաթ օգնության կարիք ուներ մեծությամբ 14-րդ՝ First Republic Bank-ը։

Երեք բանկերից և ոչ մեկը չի մտնում ամերիկյան բանկային համակարգի կարևոր հսկաների թոփ 8-ում։ Այնուամենայնիվ, նախորդ ճգնաժամը 2007-2008 թվականներին «փոքր անուններից» էր սկսել, այդ իսկ պատճառով բոլորը, այդ թվում՝ ավանդատուները, ներդրողները, կարգավորողները և նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անհանգստացել են:

Անհանգստացել են, որովհետև համաշխարհային տնտեսությունը մեկ տարուց ավել է, ինչ տենդի մեջ է՝ հետքովիդային գնաճի և Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով։ Համաշխարհային նոր լայնածավալ տնտեսական ճգնաժամի ուրվականը շրջում է աշխարհով, և բոլորը փորձում են գուշակել, թե երբ ու որտեղ է այն հարվածելու: Բանկերը շատ լավ համապատասխանում են առաջին թիրախի դերին, քանի որ նախորդ ճգնաժամը սկսվել էր հենց նրանցից:

Այդ պատճառով ներդրողները և ավանդատուները սկսել են հանել գումարները հաշիվներից և բանկերի կապիտալից: Նրանց չհամոզեց ո՛չ իշխանությունների վճռական միջամտությունը, որը խնդրահարույց բանկերի հաճախորդներին երաշխիքներ էր տրամադրում նրանց փողերի անվտանգության համար, ո՛չ էլ բանկային համակարգի կայունության և գերազանց կապիտալիզացիայի երաշխիքները։

Արդյունքում, մարտի սկզբից ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի բանկերը կորցրել են իրենց շուկայական արժեքի 15%-ը։ Ներդրողները գցել են բանկերի բաժնետոմսերի արժողությունը՝ գրեթե կես տրիլիոն դոլարով:

Որոշելով, որ ավելի լավ է առայժմ գործ չունենալ բանկերի հետ, ներդրողները սկսեցին փնտրել թույլ օղակը՝ հասկանալու համար, թե բանկերից որ մեկը կլինի առավել խոցելի, եթե ամերիկյան կայծերից համաշխարհային ֆինանսական ճգնաժամ բռնկվի։ Եվ գտան իդելական թեկնածու Եվրոպայում։

Թիրախավորվեց 167 տարվա պատմություն ունեցող շվեյցարական հսկա Credit Suisse-ը՝ աշխարհի բանկային համակարգը ձևավորող 30 բանկերից մեկը։

Շվեյցարիայի կենտրոնական բանկը աջակցեց Credit Suisse-ին, այնուամենայնիվ, բանկի ճակատագիրը կախված է մի մազից, քանի որ հին խնդիրները չեն վերացել, և դրանք արագ չեն լուծվելու։ Հենց դրանց պատճառով է, որ արդեն մի քանի ամիս է՝ հաճախորդները փախչում են Credit Suisse-ից։ Այդ պատճառով ԱՄՆ-ից Եվրոպա հասած բանկային համակարգի մինի փոթորիկը առաջինը հարվածեց այս շվեյցարական բանկին։

Եթե ​​խուճապը շարունակվի, ապա դա լուրջ խնդիրներ է խոստանում ամբողջ ֆինանսական սեգմենտի համար, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է և կառուցված է վստահության վրա։ Իսկ ֆինանսական ճգնաժամը սպառնում է արդեն իրական տնտեսությանը։

Արդյո՞ք, կա խուճապի պատճառ։ Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչ է եղել ամերիկյան և շվեյցարական բանկերի հետ։

Ի՞նչ է պատահել SVB-ին

SVB-ի ավանդների վրա հիմնականում ավելորդ միջոցներ էին պահում ստարտափները, որոնց մեջ վենչուրային հիմնադրամները վերջին երկու տարիներին միլիարդավոր դոլարներ են ներդրել։ SVB-ն հավաքագրված միջոցները, իր հերթին, տեղավորում էր գերհուսալի ԱՄՆ պետական ​​պարտատոմսերում, սակայն մի բան սխալ էր հաշվարկել:

Վենչուրային (venture բառից, թարգմանաբար՝ ռիսկ) հիմնադրամները դրանք կազմակերպություններ են, որոնք «ռիսկ են անում» և ներդնում են իրենց գումարները սկսնակ ընկերություններում կամ ստարտափներում:

Քանի որ կենտրոնական բանկերն արդեն մեկ տարի շարունակ բարձրացնում են տոկոսադրույքները՝ հաղթահարելու գնաճը, այդ պարտատոմսերի գները նվազել են: Բանկի պարտավորությունների և ակտիվների միջև ճեղքվածք է առաջացել։ SVB-ն ստիպված շտապ (և հետևաբար էժան) վաճառել է 21 միլիարդ դոլար արժողությամբ պետական ​​պարտատոմսերի պորտֆելը։ Բանկն արդյունքում կորցրել է 1,8 միլիարդ և վնասը որոշել է փոխհատուցել սեփական կապիտալի ներգրավմամբ:

Այս ամենի մասին բանկն իհարկե հանրայնորեն զեկուցել էր։ Վատ լուրերը վիրուսային արագությամբ տարածվել էին SVB-ի հաճախորդների բազայում, և մեկ օրում վերջիններս փորձել են իրենց հաշիվներից հանել 42 միլիարդ դոլար։

Արդյունքում բանկը պայթեց, իշխանությունները սեփականաշնորհեցին այն և երաշխավորեցին ավանդատուներին վերադարձնել գումարը։ Իսկ հիմա փորձում են վաճառել, լավագույն դեպքում՝ միանգամից ամբողջ բանկը, իսկ ծայրահեղ դեպքում՝ դրա ակտիվները՝ մաս-մաս:

Ի՞նչ է պատահել Credit Suisse-ին

Credit Suisse-ը շվեյցարական հանրահայտ բանկային համակարգի երկու հիմնասյուներից մեկն է։ Երկրորդը UBS-ն է, և Credit Suisse-ի ներկայիս դժվարությունները կարող են նրան թողնել առանց հիմնական մրցակցի, որքան էլ Շվեյցարիայի իշխանությունները փորձեն խուսափել դրանից:

Credit Suisse-ի խնդիրները վաղուց են սկսվել։ Բանկը անընդհատ սկանդալների ու  արդեն 10 տարի շարունակվող վերակազմավորումների մեջ է։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում այն երեք անգամ փոխել է հակաճգնաժամային ծրագիրը։

Հաճախորդները չէին հավատում այս ծրագրերի հաջողությանը. միլիոնատերերը հանում էին իրենց գումարները, և միայն անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին հանել են ավելի քան 100 միլիարդ դոլար։

Այս ամենի հետ մեկտեղ բանկի հետ տեղի ունեցավ երեք ճակատագրական իրադարձություն․ 1՝ ԱՄՆ-ում սնանկացավ SVB-ն, 2՝ Credit Suisse-ը հետաձգեց տարեկան հաշվետվության հրապարակումը, ինչը հարցեր առաջացրեց վերահսկիչ մարմինների մոտ և 3՝ շվեյացարական բանկի հիմնական բաժնետերերից մեկը հարցազրույցում ասաց, որ ոչ մի դեպքում բանկին այլևս գումար չի տա:

Ներդրողները շտապեցին վաճառել Credit Suisse-ի բաժնետոմսերը, Շվեյցարիայի կենտրոնական բանկը նրա համար հսկա վարկային գիծ բացեց, իսկ կառավարությունը նստեց փակ դռների հետևում՝ քննարկելու համար հետագա անելիքները:

Այս բանակցություններն ավարտված չեն, բայց մամուլը քննարկում է Credit Suisse-ի ճակատագրի չորս տարբերակ՝ փորձել վերակառուցել այն, բաժանել մասերի, վաճառել մրցակից UBS-ին կամ ընդհանրապես փակել:

Ի՞նչ կարող է պատահել

Այսպիսով, խուճապի պատճառ կա՞: Ըստ BBC-ի՝ դեռ ոչ, երեք պատճառով.

Առաջին հերթին՝ 2007-2008 թվականներին բանկերը գումարներ կորցրեցին ռիսկային հիփոթեքի պատճառով. մասնավոր վարկառուները չմարեցին իրենց վարկերը: SVB-ի խնդրահարույց ակտիվները վարկային ռիսկեր չունեին. գումարները ներդրվել էին անվտանգ պետական ​​պարտատոմսերում: Ի տարբերություն գրավադրված բնակարանի սեփականատիրոջ՝ երկիրը չի կարող կորցնել եկամուտը և դադարեցնել վարկի վճարումը սեփական արժույթով, քանի որ ինքն է տպում այնքան, որքան անհրաժեշտ է։

Այսինքն՝ այս անգամ առաջինը սնանկացած բանկերի ակտիվների որակն անհամեմատ ավելի լավն է, քան 2007 թվականին։ Այնուամենայնիվ, պայմանները փոխվել են, և SVB-ն տուժել է պետական ​​պարտատոմսերին բնորոշ ուրիշ ռիսկի պատճառով:

«Այս պարտատոմսերը կարող են չունենալ վարկային ռիսկ, բայց ունեն շուկայական ռիսկ: Երբ տոկոսադրույքները բարձրանում են, պարտատոմսերի գները նվազում են: Ներդրողների թղթային և իրական կորուստները երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման հետևանքով հասնում են արդեն տրիլիոնավոր դոլարների»,- BBC-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Նուրիել Ռուբինին:

Երկրորդ հերթին՝ այո՛, վարկառուների անվճարունակությունը կարող է հանգեցնել բանկերի սնանկացման, սակայն այս անգամ, ի տարբերություն 2008-ի, բանկերն ավելի լավ են պատրաստված։

«Ընդհանուր առմամբ, բանկերն այժմ ունեն ավելի շատ կապիտալ ու հաշվեկշռի իրացվելիություն (բանկի կարողությունը ժամանակին կատարել իր պարտավորությունները – խմբ․)», – ասել է Ռուբինին:

Երրորդը՝ օվկիանոսի երկու կողմերում գտնվող բանկերի ավանդատուների ու ներդրողների փախուստի պատճառով առաջացած խնդիրները եզակի են: Նրանք մի շղթայի օղակներ չեն, նրանք շղթայի թույլ օղակներն են։

Եթե ​​իշխանությունները չկարողանան կանխել խուճապը, ոչինչ չի փրկի բանկային համակարգը ավանդատուների հարձակումից։ Առայժմ ֆինանսական ճգնաժամը կանխելու ստուգված գործիքները բավականացնում են. բնակչության ավանդների մեծ մասի անվտանգությունը երաշխավորված է պետության կողմից, և կենտրոնական բանկերը պատրաստ են միջամտել, եթե իրավիճակը բանկերից մեկում դուրս գա վերահսկողությունից:

Այնուամենայնիվ, հին մեթոդներից ոչ բոլորն են աշխատում նոր իրողությունում, որի հիմնական բնութագիրն է ապրուստի ու վարկերի թանկացումը, անցումը պետական ​​աջակցության ու զրոյական դրույքաչափերի դարաշրջանից դեպի խնայողությունների ու հնարավորությունների սահմաններում ապրելու դարաշրջան։

«Եթե մենք չբարձրացնենք տոկոսադրույքները, կլինի գնաճ: Եթե շարունակենք բարձրացնել տոկոսադրույքները, կվտանգվի ֆինանսական կայունությունը: Այս երկընտրանքը ինչ-որ կերպ հանգեցնելու է իրական տնտեսության և/կամ ֆինանսական շուկաների ծանր վայրէջքի», – ասել է տնտեսագետը․ – «Վախենում եմ, որ ռեցեսսիան (Հավանական համաշխարհային տնտեսական անկում – խմբ․) անխուսափելի է ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում»։

The post Համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամի ուրվականը շրջում է աշխարհով first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Десятков: начато сооружение демонтажно-щитовой камеры станции «Бульвар Генерала Карбышева»



Здоровье

В Ставропольском крае разработана новая медико-психологическая услуга




Українські новини

Як обрати дверну ручку для дому: Поради та рекомендації



Новости 24 часа

Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие



Game News

Авторы Warhammer 40,000: Space Marine 2 противопоставляют себя современной западной индустрии



Москва

Сплошная химия, а не соль: Роскачество назвало пять марок поваренной соли, которые не нужно покупать



News Every Day

Rangers Star Insists ‘Some Moments’ Have Showed Gers’ Quality



Авто

В Ленобласти отремонтировали участки на Ропшинском и Староприозерском шоссе



Москва

Сплошная химия: Роскачество не рекомендует покупать эти марки поваренной соли даже при большой скидке



Иоганн Себастьян Бах

Концерт «Бах vs Бетховен»



Москва

Василий Десятков: Новая станция метро появится рядом с бульваром Генерала Карбышева и улицей Генерала Глаголева



Каспер Рууд

«Немного не повезло». Рууд — о матче на Кубке Лэйвера с Серундоло



Москва

От заморозков к плюс 20: какой будет погода в Москве в последнюю неделю сентября



Локомотив

«Химки» и «Локомотив» объявили стартовые составы на матч Кубка России



Симферополь

Презентация экстравагантного учебника по журналистике прошла в Крыму



Москва

Поздравления с днем референдума о независимости



Москва

Сергей Собянин. Главное за день



Москва

Поздравления с днем референдума о независимости



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

В Подмосковье сотрудники Росгвардии провели встречу со студентами финансового университета

Росгвардия обеспечила правопорядок на футбольном матче «ЦСКА» - «Краснодар» в Москве

Сплошная химия, а не соль: Роскачество назвало пять марок поваренной соли, которые не нужно покупать

Эксперт рассказал о признаках мошенничества в сфере юридических услуг


Москва

Поздравления с днем референдума о независимости






Rss.plus

Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие

В Подмосковье сотрудники Росгвардии провели встречу со студентами финансового университета

Росгвардия обеспечила правопорядок на футбольном матче «ЦСКА» - «Краснодар» в Москве

Росгвардия обеспечила безопасность футбольного матча в Дагестане

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Иоганн Себастьян Бах

Концерт «Бах при свечах»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве

«Дуэль испанских тренеров». Сегодня ФК «Оренбург» в гостях сыграет с ФК «Химки» (Московская область)

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе


Мария Шарапова

Кондитерская империя и роман с другом принца Гарри: как сейчас живет первая ракетка мира Мария Шарапова



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Россия призывает к оценке эксгумации останков солдат в Эстонии



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России