Добавить новость



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Ucom զրույցներ. աշխատանքային մշակույթն ու տաղանդների ներգրավումը

Մոտ 1500 աշխատակից, բազմաճյուղ կառուցվածք, շարունակական կրթություն, AI-ի ներդրման ծրագրեր եւ ամուր կորպորատիվ մշակույթ. Ucom-ը վաղուց արդեն մարդկային ռեսուրսների կառավարման դասական մոտեցումներից անցել է շատ ավելի խորքային եւ բազմաշերտ համակարգի։ 

Itel.am-ի նոր շարքում բացահայտում ենք ու ներկայացնում ոչ միայն Ucom-ի ձեռքբերումները, այլեւ դրանց հետեւում կանգնած թիմերին, նրանց մտածելակերպը, աշխատանքային մշակույթն ու այն գործընթացները, որոնք հաճախ մնում են տեսադաշտից դուրս, բայց իրականում ձեւավորում են արդյունքը։

Oգնող, պատասխանատու, ինքնավստահ, հետաքրքրասեր, նորարար ու հոգատար. հենց այսպես են Ընկերությունը տեսնում Ucom-ի Մարդկային ռեսուրսների կառավարման թիմի անդամները։ 

Շարքի հաջորդ զրույցը Տաղանդների ներգրավման ավագ մասնագետ Նարինե Կարապետյանի, Տաղանդների ներգրավման մասնագետ Նոնա Մեյթարջյանի, Մարդկային ռեսուրսների վարչարարության ավագ մասնագետ Ինեսսա Գեւորգյանի, կրտսեր մասնագետ Ալինա Վեքիլյանի եւ Ucom ակադեմիայի ղեկավար Աստղիկ Մնացականյանի հետ է:

Տաղանդներ հավաքագրողը՝ «մինի-մասնագետ» բոլոր ոլորտներում

«Թեկնածուի ինքնակենսագրականին ծանոթանալիս՝ մենք չենք սահմանափակվում պարզապես տեքստը կարդալով, կարելի է ասել՝ կարդում ենք նաեւ տողատակերը։ Փորձում ենք հասկանալ՝ ինչ պատմություն կա այդ տողերի ետեւում, ինչ ընտրություն է կատարել մարդն իր կյանքի տարբեր փուլերում եւ ինչ տրամաբանությամբ է կառուցել իր մասնագիտական ուղին», - ասում է Տաղանդների ներգրավման մասնագետ Նարինե Կարապետյանը։

Նա երկու տարի առաջ երկու օրվա ընթացքում անցել է երկու հարցազրույց եւ աշխատանքի անցել Ucom-ում: Նարինեն կարեւորում է գործընթացներն արհեստականորեն չձգձգելը, իսկ աշխատանքի ամենահետաքրքիր կողմը համարում է մշտապես կրթվելը։

[[gallery1]]
«Ամեն անգամ, երբ նոր հաստիքի համար հավաքագրում ենք իրականացնում, նախ ինքներս ենք սկսում ուսումնասիրել այդ ոլորտը։ Օրինակ՝ եթե խոսքը գնում է օպտիկամանրաթելային ցանցերի մասնագետի մասին, ապա ուսումնասիրում ենք՝ ինչ է օպտիկան, քանի թելից է բաղկացած, ինչ պայմաններում են աշխատում տեխնիկները եւ այլն: Երբեմն կատակում ենք, որ մինչեւ ճիշտ թեկնածու գտնելը, կարող ենք ինքներս էլ այդ աշխատանքը կատարել։ Իրականում, սա օգնում է ավելի ճիշտ հասկանալ պահանջվող հմտությունները եւ ընտրել համապատասխան աշխատակցի»,- ասում է նա։

Մրցակցային շուկայում կարեւոր են նաեւ բանակցային հմտությունները. պետք է ճիշտ ներկայացնել Ընկերության արժեքները՝ ոչ միայն ֆինանսական առաջարկը, այլեւ այն մշակույթը, որի մասն է դառնալու թեկնածուն։ 

[[gallery2]]
«Շատ կարեւոր է նաեւ՝ ինչպես է նա պատասխանում զանգին, ինչ տոնով է խոսում: Միեւնույն ժամանակ, արագ եզրակացությունները վտանգավոր են։ Հաճախ զրույցն ընթանում է ոչ միայն պարզապես աշխատանքի փորձի, այլ կյանքի արժեքների շուրջ։ Մենք փորձում ենք ոչ միայն գնահատել, այլեւ օգնել թեկնածուին հասկանալ իր ուժեղ կողմերը, որոշ դեպքերում այդ զրույցը դառնում է նաեւ ինքնաճանաչման գործընթաց»,- նշում է Նարինեն։

Միջոցառումներ եւ թիմային կյանք․ ինչպես է ձեւավորվում աշխատանքային մթնոլորտը 

Նոնա Մեյթարջյանը շուրջ մեկ տարի է, ինչ աշխատում է Ucom-ում, ինչպես ինքն է ասում` շատ հատկանշական օր է միացել ընկերությանը` մայիսի 20-ին, որը ՄՌԿ մասնագետների միջազգային օրն է: 

Նրա խոսքով` ամեն օր նոր բան սովորում, թե’ գործընկերներից, թե’ նոր թեկնածուներից։

[[gallery3]]
Ucom-ում աշխատակիցների ներգրավվածությունն ու թիմային կապը ձեւավորվում են ոչ միայն աշխատանքային գործընթացների, այլ նաեւ բազմազան միջոցառումների միջոցով, որոնք միավորում են տարբեր բաժինների աշխատակիցներին եւ ստեղծում ոչ ֆորմալ շփման միջավայր։ 

«Վերջերս գրքի տոնին նվիրված միջոցառում էինք կազմակերպել, որի ընթացքում գրքեր էինք նվիրում միմյանց՝ առանց իմանալու, թե ով ում է նվիրել։  

Ունենք «ուրախ ուրբաթներ», երբ կես օր ենք աշխատում։ Տարեկան երկու անգամ կազմակերպում ենք կորպորատիվ միջոցառումներ, որոնց մասնակցում են գրեթե բոլորը։ 

[[gallery4]]
Մեր աշխատակիցների համար ստեղծել ենք նաեւ իրենց հետաքրքրություններով զբաղվելու հնարավորություն՝ ունենք, օրինակ, ֆուտբոլի թիմ։ Հաճախ կազմակերպում ենք ֆուտբոլային հանդիպումներ, մասնակցում ենք մրցաշարերի։ Բացի դրանից՝ արշավներ կամ ստեղծագործական հանդիպումներ ենք կազմակերպում»,- պատմում է Նոնա Մեյթարջյանը։

Վարչարարությունից մինչեւ աջակցություն ամենօրյա հարցերում

Մարդկային ռեսուրսների վարչարարության ավագ մասնագետ Ինեսսա Գեւորգյանը շուտով կնշի Ucom-ում իր հոբելյանական հինգերորդ տարին: Նա հոգում է աշխատակցի ընդունվելու պահից սկսած հետագա ամբողջ ճանապարհի սահուն ընթացքը: Ինեսսան առանձնացնում է ընկերության հիմնական արժեքները։ 

[[gallery5]]
«Մեր կարգախոսներից մեկն է՝ «Մարդիկ մարդկանց համար», սրանք պարզապես բառեր չեն։ Մենք ամեն օր փորձում ենք այն կիրառել մեր աշխատանքում՝ աջակցելով աշխատակիցներին եւ լինելով նրանց կողքին, այնպես ենք անում, որ աշխատակիցն իրեն գնահատված զգա», - նշում է Ինեսսան։

ՄՌ Վարչարարության կրտսեր մասնագետ Ալինա Վեքիլյանի փորձն էլ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է մասնագիտական աճ ունենալ հենց ընկերության ներսում։

«Ես սկսել եմ զանգերի կենտրոնից, երբ դեռ ուսանող էի։ Դա միակ տարբերակն էր, որը կարող էի համատեղել ուսման հետ։ Հետո տեղափոխվեցի պարտքերի հավաքագրման թիմ եւ արդեն մարդկային ռեսուրսների կառավարման թիմում եմ։ 

[[gallery6]]
Այժմ կարողանում եմ համադրել իմ նախորդ փորձը եւ նոր հմտությունները։ Նույնիսկ շատ մեծ ծավալի աշխատանքի դեպքում կարողանում եմ հստակ առաջնահերթություններ սահմանել ու աշխատանքը ճշգրիտ կատարել»,- պատմում է Ալինան։

Ucom ակադեմիա․ շարունակական զարգացում առանց սահմանների

Շարունակական կրթությունն ու զարգացումը ընկերության զարգացման կարեւորագույն բաղադրիչներից մեկն է։ Այդ գործառույթն իրականցնում է Ucom ակադեմիան, որը ղեկավարում է Աստղիկ Մնացականյանը։

«Ucom-ում անձնակազմի ուսուցումն ու զարգացումը միշտ են կարեւորվել Ընկերությունում, բայց վերջին տարիներին մենք այն ավելի համակարգված ենք դարձրել՝ Ucom ակադեմիայի շնորհիվ։ Մեր նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր աշխատակից կարողանա զարգանալ իր մասնագիտական ուղղությամբ։ 

[[gallery7]]
Վերապատրաստումները ամենատարբեր ուղղություններով են` տեխնիկական, վաճառքի հմտությունների բարելավման, սպասարկման։ Ուսուցումը կազմակերպում ենք տարբեր ձեւաչափերով` դասընթացներ, վերապատրաստումներ, աշխատարաններ, քննարկումներ, ինտերակտիվ կրթական հանդիպումներ-միջոցառումներ։ Օրինակ՝ կարող է լինել հանդիպում որեւէ միջազգային փորձագետի հետ։ Այդպիսի հանդիպումները կարեւոր են, որովհետեւ մարդիկ ստանում են փորձի փոխանակման հնարավորություն:

[[gallery8]]
Մեր անձնակազմի գաղափարները խրախուսելու նպատակով կազմակերպում ենք Նորարարական գաղափարների մրցույթ՝ U!idea, որտեղ աշխատակիցներն անցնում են հատուկ իրենց համար մշակված դասընթացներ, աշխատում են իրենց գաղափարների վրա եւ ներկայացնում ժյուրիի գնահատականին: Լավագույն գաղափարների իրագործման համար փորձում ենք ստեղծել համապատասխան պայմաններ։ U!idea-ն հաջողված եւ սիրված նախագծերից է»,- նշում է Աստղիկ Մնացականյանը։ 

«AI-first» մտածելակերպ․ ինչպես է Ընկերությունը պատրաստվում տեխնոլոգիական փոփոխություններին
«Մեր նպատակն է ձեւավորել «AI-first» մտածելակերպ։ Մենք կարեւորում ենք մեր աշխատակիցների համար կողմից նորարար տեխնոլոգիաների կիրառումը՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով»,- հավելում է Աստղիկը։

[[gallery9]]
«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ AI-ն օգնի, օրինակ՝ CV-ների ֆիլտրացման գործում, որպեսզի մեծ քանակությամբ դիմումների դեպքում կարողանանք ավելի արագ ընտրել համապատասխան թեկնածուներին»,- ասում է Նարինե Կարապետյանը։

Աստղիկ Մնացականյանի խոսքով՝ կարեւոր է նաեւ մտածողության փոփոխությունը, որպեսզի նոր տեխնոլոգիաները սովորական դառնան առօրյա աշխատանքում։

Նունե Գրիգորյան 
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России