Добавить новость
Новости по-русски

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Երեւանում բացվել է Հովհաննես Այվազովսկու մուլտիմեդիա ցուցադրությունը

Հունվարի 9-ին Երեւանում բացվել է «Ճամփորդություն Այվազովսկու արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությունը: 

Հայաստանի նկարիչների միությունում (Աբովյան 16) ամեն օր ժամը 11:00-ից մինչեւ 21:00 այն ներկայացնում է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները լույսի, ձայնի եւ շարժման համադրությամբ։ 

Ցուցադրությունը ներկայացնում է Այվազովսկու շուրջ 300 ստեղծագործությունների անիմացիոն մեկնաբանություն՝ բացահայտելով ոչ միայն նրա գեղարվեստական լեզուն, այլեւ ստեղծագործությունների ստեղծման պատմությունները, հեղինակի կենսագրությունն ու գաղափարական աշխարհը։ 

Այցելուները հնարավորություն ունեն խորասուզվելու Այվազովսկու պատկերային աշխարհ՝ զգալու ծովի շարժումը, լույսի խաղը եւ տարերքի ուժը նոր, ժամանակակից ձեւաչափով։

Այվազովսկին համարվում է ծովանկարչության ամենախոշոր անուններից մեկը։ Նրա ստեղծագործական ժառանգությունը ներառում է շուրջ 6000 կտավ, որոնցում ծովը պատկերված է օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին՝ երբեմն նուրբ քնարական, երբեմն՝ դրամատիկ ու պաթետիկ։ 

Նրա աշխատանքները միջազգային աճուրդներում վաճառվել են մինչեւ 2 միլիոն 125 հազար ԱՄՆ դոլարով։

510 քմ ցուցասրահը, 4 մետր բարձրությամբ էկրաններն ու տիեզերական ձայնային համակարգը այցելուներին մատուցում են ամբողջական ընկղմման փորձառություն։ 

43 րոպե տեւողությամբ ծրագրի ընթացքում նրանք իրենց զգում են «ներսում» այնպիսի հանրահայտ գործերի, ինչպիսիք են «Իններորդ ալիքը», «Ալիքների մեջ», «Նավարինի ծովամարտը»։ Տեխնիկական լուծումները թույլ են տալիս ոչ միայն դիտել, այլեւ ապրել Այվազովսկու ծովը՝ ալիքների ռիթմով, լուսնի անդրադարձով եւ փոթորկի լարվածությամբ։

Այվազովսկին այն արվեստագետներից է, ովքեր մտածում էին ջրով եւ լույսով։ Նրա ծովը պարզապես բնանկար չէ, այլ մարդու ներաշխարհի արտացոլում՝ վտանգի, փրկության եւ հույսի մասին։ Չնայած ստեղծագործել է Ռուսական կայսրության մշակութային միջավայրում՝ նա մշտապես ընդգծել է իր հայկական ինքնությունը եւ աջակցել հայկական համայնքներին ու նախաձեռնություններին։

Ցուցադրության կազմակերպիչ Anima Exhibitions-ը ստեղծվել է ժամանակակից արվեստը նոր ձեւաչափերով ներկայացնելու գաղափարից։ 

Կազմակերպության առաջին նախագիծը՝ «Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությունը, որը ներկայացնում էր Վինսենթ Վան Գոգի եւ Գուստավ Կլիմտի ստեղծագործությունները լույսի, ձայնի եւ շարժման համադրությամբ, աննախադեպ հաջողություն ունեցավ Հայաստանում։ 

Ցուցադրության ընթացքում վաճառվեց ավելի քան 24 000 տոմս՝ այն դարձավ Հայաստանի պատմության մեջ ամենաշատ տոմս վաճառած արվեստի ցուցադրություններից մեկը։

Այս հաջողված փորձառության շարունակությունն է «Ճամփորդություն Այվազովսկու արվեստում» ցուցադրությունը, որը նույն տեխնիկական եւ գաղափարական բարձր նշաձողը փոխանցում է հայ մեծ ծովանկարչի ստեղծագործական աշխարհին՝ ներկայացնելով արվեստը որպես հիշվող փորձառություն։

Այվազովսկին 19-րդ դարի ամենահռչակավոր ծովանկարիչներից մեկն է։ Թեեւ նա մի անգամ ասել է, որ գեղանկարչությունը բնության խղճուկ վերարտադրությունն է, նրա ստեղծագործությունները վաղուց արդեն համարվում են գլուխգործոցներ։ Դրանք նայելիս ոչ միայն տեսնում ես ծովը, այլ զգում այն՝ իր ամբողջ վեհությամբ ու ուժգնությամբ․ փոթորիկների ահը, ալիքների լարվածությունը, մայրամուտների ջերմությունն ու լուսնի լռակյաց փայլը։

Anima Exhibitions-ի նպատակն է հայ հանդիսատեսին պարբերաբար հնարավորություն տալ արվեստին մոտենալ նոր՝ ժամանակակից եւ ապրելի ձեւաչափով։ «Վստահ ենք, որ առաջիկայում կկարողանանք տարեկան մեկից ավելի մուլտիմեդիա ցուցադրություն ներկայացնել՝ շարունակաբար ընդլայնելով մշակութային փորձառությունների շրջանակը Հայաստանում», - հայտնում են ընկերությունից:

Աշխատանքային օրերին տոմսի արժեքը կազմում է 3 500 դրամ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ 5 000 դրամ: 

Տոմսը կարող եք գնել այս հղումով. https://anima.am/buy_ticket/: 

Ցուցադրությունը կգործի մինչեւ ապրիլի 2-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.anima.am:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России