Հանրային խորհուրդը «Զվարթնոցի» հարցով կազմակերպելու է լայն քննարկում
Գրիգոր Ազիզյանը տեղեկացրել է, որ Կոնցեսիոները Երևանի քաղաքապետարան է ներկայացրել օդանավակայանի վերափոխման նոր նախագիծ, որտեղ ներկայացված է հին ուղևորային համալիրը մասամբ քանդելու հարցը: Ներկաները մտահոգություն են հայտնել հարցի վերաբերյալ` նշելով, որ կան չքննարկված տարբերակներ շենքի ամբողջական պահպանման առումով: