Մեծերը չեն դադարում ցավ, տառապանք ու վախ պատճառել երեխաներին
Ներկայացնում ենք 2026 թվականի մարտի 2-ից 6-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
Երեխան Սիրիայի Քամիշլի օդանավակայանի մոտ ընկած հրթիռի կողքին։
Նկարիչ Իվան Արգոտեի «Դինոզավր» անվանումով աղավնու քանդակը Նյու Յորքում։
Երեխան գրկել է հորը Մանհեթընի ներգաղթային դատարանի շենքի մոտ։
Մարդիկ թափահարում են Էկվադորի Կոմունիստական կուսակցության դրոշները Կուբայի դեսպանատան մոտ: Էկվադորը Կուբայի դեսպանին «անցանկալի անձ» է հայտարարել։
Իսրայելցիները դուրս են գալիս ապաստարանից՝ օդային տագնապի դադարեցումից հետո։ Աղջիկը տոնական զգեստ է կրում Պուրիմ տոնի առթիվ։
Իսրայելական Apache ուղղաթիռը կրակ է բացում Լիբանանի ուղղությամբ։
Բեյրութի հարավային արվարձաններում՝ իսրայելական հարվածից հետո։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետեւում է հրթիռի փորձնական արձակմանը«Չհե Հյոն» նավից։
Կինն ու երեխան նայում են օդային հարվածի հետեւանքով քանդված Թեհրանի ոստիկանական բաժանմունքի շենքին։