Добавить новость
Новости по-русски



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

ԵՄ-ն հաստատել է Հայաստանի հետ մերձենալու «անսասան պարտավորությունը»

Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միության Խորհրդի կայքում հրապարակվել է Հայաստանի եւ ԵՄ համատեղ հայտարարությունը, որ ընդունվել է այսօր Երեւանում կայացած Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո:

Ներկայացնում ենք որոշ հատվածներ 44 կետ պարունակող հայտարարությունից:

Քաղաքական հարցեր

Այսօրվա գագաթնաժողովը պատմական կարեւոր իրադարձություն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման գործում։ Այն արտացոլում է վերջին տարիների զգալի ձեռքբերումները եւ մեր գործընկերության ռազմավարական նշանակությունը, որն իրական օգուտներ է բերում մեր քաղաքացիներին եւ բիզնեսներին։ 

ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան պարտավորությունը՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, կայունությանը եւ համապարփակ բարեփոխումների օրակարգին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ օրենքի գերակայության հարգանքի վրա, ինչպես նաեւ երկարաժամկետ զարգացմանը՝ Հայաստանը եւ նրա ժողովրդին Եվրոպական միությանն ավելի մոտ բերելով։ 

ԵՄ-ն ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք արտահայտված են 2025 թվականի մարտին ընդունված «Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքով, որը արտահայտում է երկրի մտադրությունը շարժվելու դեպի ԵՄ:

Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ եւ ժողովրդավարական կերպով՝ իր քաղաքացիների կողմից։

Հարեւանների հետ հարաբերություններ

Հայաստանն ու ԵՄ-ն կիսում են ընդհանուր քաղաքական արժեքներ եւ հավատարմությունը միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Կանոնադրությանը եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգին։ Մենք վերահաստատում ենք ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները։ Մեր երկկողմ հարաբերությունների խորացումը ներդրում է Հարավային Կովկասում եւ դրա սահմաններից դուրս խաղաղության, կայունության եւ բարգավաճման համար։

Այս առումով մենք գնահատում ենք ջանքերը՝ ավելի ամրապնդելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը եւ ապահովելու խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Մենք նաեւ գնահատում ենք 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված հետագա քայլերը։ 

ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ներառական վերաբացմանը՝ հիմնված տարածաշրջանի երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ սահմանների անձեռնմխելիության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ 

Մենք գնահատում ենք ԵՄ առաքելության ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության խթանման գործում։

Ֆինանսական աջակցություն եւ ներդրումներ

270 միլիոն եվրոյի Կայունության եւ աճի ծրագիրը շարունակում է առաջ տանել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգը, ամրապնդել ոլորտային համագործակցությունը եւ խթանել ներդրումները էներգետիկայի, տրանսպորտի եւ մասնավոր հատվածի ոլորտներում։ 2027 թվականից հետո ֆինանսական աջակցության հնարավոր ուղիները կարող են քննարկվել՝ հետագայում աջակցելու երկրի բարեփոխումների օրակարգին եւ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերին։

Global Gateway ռազմավարության շրջանակներում ԵՄ-ի ներդրումները Հայաստանում ակնկալվում է հասցնել 2,5 միլիարդ եվրոյի։ Հայաստանն ու ԵՄ-ն պարտավորվում են խթանել ներառական աճը եւ ընդլայնել կապվածությունը՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա։

Վիզաների ազատականացում

Մենք ողջունում ենք նշանակալի առաջընթացը Վիզաների ազատականացման երկխոսության գործում, որը սկսվել է 2024 թվականին։ Մենք ընդգծում ենք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի եւ դրա չափորոշիչների արդյունավետ իրականացման կարեւորությունը եւ ողջունում ենք ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրման հեշտացման եւ հետընդունման համաձայնագրերի արդյունավետ կատարումը։

Պաշտպանություն եւ անվտանգություն

Մենք կօգտագործենք առկա հնարավորությունները՝ ավելի սերտացնելու համագործակցությունը՝ մարտահրավերներին ավելի լավ դիմակայելու ու Հայաստանի կայունությունը ամրապնդելու համար։ ԵՄ-ն եւ Հայաստանը պարտավորվում են ավելի զարգացնել, խորացնել եւ ամրապնդել համագործակցությունն ու երկխոսությունը անվտանգության եւ պաշտպանության ամբողջ շրջանակում՝ օգտագործելով առկա կառույցները եւ ուսումնասիրելով համագործակցության նոր ուղիները։

Մենք ողջունում ենք Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին տրամադրված ոչ մահաբեր օգնության երկու փուլերը՝ 30 միլիոն եվրոյի չափով, որոնք ուղղված են Հայաստանի կայունության բարձրացմանը եւ նրա զինված ուժերի համատեղելիության արագացմանը՝ միջազգային առաքելություններում եւ գործողություններում, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից տեղակայվող առաքելություններում հնարավոր ապագա մասնակցության դեպքում։

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը Եվրոպական անվտանգության եւ պաշտպանության քոլեջի (ESDC) հետ համագործակցության ամրապնդման հարցում՝ նկատի ունենալով, որ Հայաստանի համապատասխան ռազմական եւ քաղաքացիական կրթական հաստատությունները կարող են ESDC-ի ասոցացված ցանցային գործընկերներ դառնալ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России