«Քաղաքացի Վարդանյանի դեպքը պետք է հիմք հանդիսանա ՀՀ իրավապահ մարմինների համար, որպեսզի ոչ միայն ծառայողական քննություն, այլ քրեական հետապնդում սկսեն այն ոստիկանների նկատմամբ, որոնք Վարդանյանին ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել են ՁՊՎ»
«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խստագույնս դատապարտում է 2024 թվականի ապրիլի 16-ին ձերբակալված անձի կարգավիճակում գտնվող քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացված բռնություններն ու խոշտանգումները, որոնք տեղի են ունեցել նրան ՀՀ քննչական կոմիտեից ձերբակալման պահման վայր (ՁՊՎ) տեղափոխելու ճանապարհին։ Փաստորեն, ՀՀ ոստիկաններն իրենց ծառայությունն իրականացնելու ամենալուրջ և պատասխանատու պահին հանկարծ կարող