ԱԺ-ում քննարկել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027թթ. համալիր ծրագիրը
2023 թ. հունիսի 8-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագիրը: 2023 թ. իրականացված միջոցառումների վերաբերյալ խորհրդարանում ապրիլի 23-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ: Մասնակցել են պատգամավորներ, ոլորտը կարգավորող համապատասխան կառույցների, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Հաշմանդամություն ունեցող անձանց