Անհայտ անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում
Արմինֆո. Անհայտ անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում նիստի ժամանակ և մի քանի մարդու պատանդ են վերցրել:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, հրաձգության արդյունքում տուժել է առնվազն երեք մարդ, մեկ իրավապահ զոհվել է: Նաև նշվում է, որ զինված անձանցից մեկը դուրս է եկել խորհրդարանի շենքից և սկսել է կրակել անցորդներին, ինչի արդյունքում տուժել է առնվազն 8 մարդ: Հաղորդվում է, որ հարձակվողները չորսն են եղել: Նրանք այժմ շրջափակման մեջ են, ոստիկանները շրջապատել են շենքը: Սկսվել է շենքի գրավման հատուկ գործողություն: Հարձակվողների անձերն առայժն պարզված չեն:
Նաև հաղորդվում է Թեհրանի հարավում այաթոլա Խոմեյնիի դամբարանում հնչած կրակոցների մասին, որտեղ նույնպես կան տուժածներ: Ըստ իրանական ԶԼՄ-ների, այստեղ մահապարտը պայթուցիչ է կիրառել, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, առնվազն հինգը` տուժել: