Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը
Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը:
«Ըստ կողմերից ստացված տեղեկատվության, հուլիսի 4-ին զորքերի շփման գծում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտումների հերթական փուլը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը, կողմերին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակը կայունացնելու համար», - ասել է Զախարովան հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցում:
Նա նաև նշել է, որ Մոսկվան աջակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, որտեղ ընդգծում բռնութոյւնների դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:
Նշենք, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն ամբողջ օրը 60 և 82 մմ տրամաչափի հրանոթներով մշտական գնդակոծության է ենթարկել ղարաբաղյան դիրքերը, բացյ այդ, նրանք կիրառել են նաև թուրքական արտադրության TR-107 հիթիռային համակարգեր: Բայց ԼՂՀ ՊԲ զինված ուժերը ձեռնարկել է պատասխան գործողություններ, ինչի հետևանքով զոհվել է երկու ադրբեջանցի քաղաքացիական անձ, իսկ մեկը վիրավորվել է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թշնամու կրակակետը գտնվում է բնակավայրից անմիջական հեռավորության վրա: Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցություններին: