Հերթական անտառային հրդեհը Հայաստանում. այրվում է «Խուստուփ» արգելավայրը
Արմինֆո.Հերթական անտառային հրդեհը Հայաստանում. երեկվանից այրվում է Սյունիքի մարզում գտնվող «Խուստուփ» արգելավայրը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Բնապահպանության նախարարությունում,
օգոստոսի 28 -ի ժամը 11-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրից դեպի «Ձագեձոր»-ի հատված` ծուխը սկսել է ակտիվանալ։ Համալիրի աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներն այս պահին տվյալ տարածքում են և իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Էկոլոգների տվյալներով, արդեն այրվել է 10 հա տարածք:
Նշենք, որ օգոստոսին Հայաստանի տարածքում ևս երկու խոշոր հրդեհ է տեղի ունեցել. Խոսրովի արգելոցում, ուր, պաշտոնական տվյալներով, այրվել է 360 մակերեսով անտառ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 2,5 հազար հա, և Արտավանի անտառտնտեսությունում, որտեղ այրվել է 240 հա անտառ: