Հովհաննես Չամսարյան. Հայ փաստաբանների գործադուլին արդեն 850 պաշտպան է միացել
Արմինֆո.Հայ փաստաբանների գործադուլին արդեն 850 պաշտպան է միացել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է փաստաբան Հովհաննես Չամսարյանը:
Նրա խոսքով, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը կարող է ավելանալ: Այդ օրը հայ փաստաբանները մտադիր են բոյկոտել բոլոր դատական նիստերը: Իսկ բողոքը պայմանավորված է այն փաստով, որ վերջին ժամանակներս դատական նիստերից առաջ, ինչպես նաև մինչև պաշտպանյալների հետ հանդիպումներն իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկում են փաստաբաններին: Հաճախակի են դարձել նաև նրանց նկատմամբ բռնության դեպքերը: Նման պրակտիկա սկսել է կիրառվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների, ապօրինի զենք և զինամթերք ձեռքբերելու, պահելու ու տեղափոխելու մեջ մեղադրվող երկու խմբավորումների, ինչպես նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ աղմկահարույց դատական գործընթացների սկսմամբ: Այս առնչությամբ հիշյալ գործերով անցնող շատ մեղադրյալների փաստաբաններ հրարաժվում են դատարանի դահլիճ մտնել, ինչի պատճառով դատական նիստերը հետաձգվում են:
Չամսարյանը նշել է, որ ծառայողական պարտականություններ կատարելիս փաստաբաններին խուզարկելը հակաօրինական է, քանի որ վերջիններիս մոտ կարող է հերթական գործին վերաբերող հույժ գաղտնի տեղեկատվություն լինել: «Բացի այդ, գոյություն ունի փաստաբանական գաղտնիք, որի հրապարակումը հակասում է պաշտպանյալի շահերին: «Վերջին ժամանակներս, ինչպես տեսնում եք, խուզարկությունները հաճախակի են դարձել, ինչի դեմ էլ հիմա հանդես ենք գալիս: Դատական աշխատողների կողմից նման վարքագիծը հակասում է միջազգային բոլոր իրավական չափանիշներին ու ներմերին»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ խուզարկություններից բացի, Ոստիկանության աշխատակիցները վերջին ժամանակներս նաև ուժ են կիրառել փաստաբանների նկատմամբ: