Հերթական հրաձգությունը Երևանում. 48-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում
Արմինֆո. Հայաստանի ոստիկանությունում հաստատել են Նորագավիթում հրաձգության փաստը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը, հոկտեմբերի 3-ի երեկոյան Նորագավիթի շրջանում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում հրազենային վիրավորումներով հիվանդանոց է տեղափոխվել Նորագավիթի 48-ամյա բնակիչ: «Տարվում է նախաքննություն` միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար՚, - հաղորդել է Ջանոյանը:
Ինչպես հայտնի է դարձել ԱրմԻնֆո-ին, 48-ամյա տղամարդը ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում: