Ռոուհանին և Ալիևը Թեհրանում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Արմինֆո. Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը Թեհրանում հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Ալիևը տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասին: «Քննարկվել են նաև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանը և այդ ուղղությամբ հեռանկարները: Պետության ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, կարծիքներ փոխանակել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերի շուրջ: Նշվել է, որ Ադրբեջան-Ռուսաստան-Իրան եռակողմ համագործակցությունը մեծ ներուժ ունի, և այդ ձևաչափը կարող է լավ արդյունք ապահովել կարևոր ոլորտներում համագործակցության համար»,- հայտնում են տեղական լրատվամիջոցները: