Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում կընթանան ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցի շուրջ լսումներ
Արմինֆո.Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում կընթանան լսումներ Եվրամիության հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրման հարցի շուրջ: Այսօր այդ մասին հաղորդել է արտաքին հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:
Լսումները կկազմակերպեն արտաքին հարցերի և եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովները: Լսումներին կհրավիրեն օտարերկրյա դիվանագետներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, փորձագետներ:
Նշենք, որ ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում` «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի ընթացքում: Նշենք, որ փաստաթուղթը բաղկացած է 357 էջից և 386 գլխից և կարգավորում է Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդհանուր սկզբունքները, մոտեցումներն ու արժեքները: Ինչ վերաբերում է փաստաթղթի տնտեսական բաղադրիչին, դրանում ասվում է, որ Հայաստանը պետք է իր տնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին: ԵՄ-ն իր հերթին պարտավորվում է աջակցել ՀՀ Կենտրոնական բանկի անկախության ապահովմանը, երկրի շուկայում գների կայունությանը, վերջինիս ֆինանսական հուսալիությանը: Փաստաթղթի քաղաքական մասւոմ շեշտը դրվում է վիզային ռեժիմի դյուրացման և դրա ազատականացման շուրջ երկխոսութուն սլսելու վրա՝ ՀՀ և եմ քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանման նպատակով: Համաձայնագրում դրույթ կա նաև ղարաբաղյան հակամարտության մասին: Փաստաթղթում ընդգծվում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի պատրաստակամության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը: Փաստաթղթում խոսվում է նաև ՀԱԷԿ-ը փակելու և նորը կառուցելու Հայաստանի պարտավորության մասին: