«ՎՏԲ-Հայաստան Բանկը՚ գործարկում է նոր պրոդուկտ՝ «Սուպեր Քարտ՚ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով
Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկը՚ մշակել է նոր պրոդուկտ «Սուպեր Քարտ՚՝ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ: Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, պրոդուկտի գործարկման նպատակն է առավել դյուրին դարձնել և պարզեցնել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման գործընթացը՝ չկա անհրաժեշտություն վճարման ենթակա գումարի ամսական հաշվարկի, ճշգրտման: Սուպեր Քարտը ստանալու պահին հաճախորդը ստանում է կոնկրետ գումար, որը ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:
«Սուպեր Քարտով՚ գումարի կանխիկացումը «ՎՏԲ-Հայաստան Բանկի՚ և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկի՚ բանկոմատների միջոցով անվճար է: «Սուպեր Քարտի՚ հիմնական պայմանները հետևյալն են.
• վարկային գծի առավելագույն ժամկետ՝ մինչև 2 տարի;
• վարկային գծի առավելագույն գումար՝ հաճախորդի եկամտի մինչև վեցապատիկ չափով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկում՚ վարկավորման առավելություններն են.
• վարկային գծի ստացման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ' անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ);
•վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է Բանկի կողմից առավել սեղմ ժամկետներում՝ առավելագույնը 1 աշխատանքային օր;
• դժբախտ պատահարներից ապահովագրության հնարավորություն:
«Սուպեր Քարտ՚ պրոդուկտի պայմաններին և սակագներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղակագրի տվյալների, «ՎՏԲ-Հայաստան Բանկի՚ և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚-ի բանկոմատների համատեղ ցանցը 2017 թվականի հոկտեմբերի1-ի դրությամբ ներառում է 337 բանկոմատ, որոնցից 162-ը` Երևանում, իսկ 175-ը` Հայաստանի մարզերում: Բանկոմատային ցանցի ընդգրկմամբ բանկերն առաջատար եռյակում են:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը՚ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի անդամ է դարձել 2004 թվականի ապրիլից: Ներկայումս Ռուսաստանում երկրորդ խոշորագույն ՎՏԲ Բանկը տնօրինում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերին: Իր հիմնական ցուցանիշներով Բանկն ավանդաբար գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում, ունի 67 մասնաճյուղ, որոնց միջոցով իր ներկայությունն է ապահովում ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի բոլոր մարզերում: