Կանխատեսում. Եվրամիության հետ համաձայնագիրը Հայաստանին որևէ բանի պարտադրում չի նախատեսում, նախատեսելով միայն վերաբերմունք
Արմինֆո. Եվրամիության հետ համաձայնագիրը Հայաստանին որևէ բանի պարտադրում չի նախատեսում, նախատեսելով միայն վերաբերմունք: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել միջազգային փորձագետ, ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
2017 թվականի նոյեմբերի 24-ին «Արևելյան գործընկերության» բրյուսելյան գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել գործընկերության մասին ԵՄ հետ մարտի 21-ին նախաստորագրված համաձայնագիրը`ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին:Համապատասխան բանակցություններն սկսվել են 2015 թվականի հոկտեմբերի 12-ին, Լյուքսեմբուրգում:
«Նախքան համաձայնագրի տեքստի հրապարակումը ռուսական գործիչներն այդ փաստաթուղթը ներկայացնում էին որպես Հայաստանի ինքնիշխանության կորստին ուղղված փաստաթուղթ: Իրականում նման ոչինչ չկա, փաստաթութի ցանկացած հոդված կրում է երկկողմ բնույթ, իսկ ցանկացած մեկնարկի նախաձեռնողը միշտ պետք է լինի Հայաստանը: Հետևաբար, ցանկացած հնարք, Երևանի կողմից բարեփոխումների իմիտացիայի փորձ`Բրյուսելից փողեր ստանալու ակնկալիքով, զգալիորեն կբարդացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ», - համոզված է փորձագետը:
Իգիթյանի գնահատմամբ, ԵՄ հետ համաձայնագիրն ընդգծում է Հայաստանի զարգացման մոդելը, ինչին ԵՄ-ը պատրաստ է նպաստել իր սեփական փորձով, խորհուրդներով, երբեմն նաև ֆինանսավորմամբ: Վերջին կախված է իրական բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի պատրաստակամությունից: Օրինակ, եթե Հայաստանը կոռուպցիայի վերացմանը ցուցաբերում է իրական հավատարմություն, դրա համար կան օրենսդրության, ենթաօրենսդրական և վարչական գործիքներ:
Հատկանշական է, որ ի տարբերություն հանրության ուշադրոթւյանն այդպես էլ չներկայացված համաձայնագրի տեքստի, Ասոցիացման մասին համաձայնագիրը (Association Agreement, AA) և Ազատ առևտրի գոտու մասին խորը և համապարփակ համաձայնագիրը (Deep and Comprehensive Free Trade Agreement, DCFTA), Ընդլայնված և համապարփակ գործընբկերության մասին համաձայնագիրն արդեն դարձել է հանրության սեփականությունը: