Կանխատեսում. Գիտակցելով նաև ապագայում նման իրավիճակում գտնվելու անհնարինությունը՝ Հայաստանը ստիպված է դառնալ ԱՄՆ գործընկեր
Արմինֆո. Գիտակցելով նաև ապագայում նման իրավիճակում գտնվելու անհնարինությունը՝ Հայաստանը ստիպված է դառնալ ԱՄՆ գործընկեր, համոզված է հայտնի վերլուծաբան Իգոր Մուրադյանը:
«Մինչև հիմա Վրաստանն ընկալվում էր որպես ԱՄՆ-ի հիմնական գործընկեր, ԱՄՆ-ն հատկացնում էր ֆինանսական, ռազմական օգնություն։ Ով աշխատել է ՆԱՏՕ-ում կամ ԵՄ-ում, շատ լավ հասկանում է, թե ինչ է դարձել Վրաստանը Արևմուտքի այդ երկու կառույցների համար։ Մենք այդպիսին չենք դարձել, բայց մենք էլ հասկացել ենք մի շատ կարևոր հանգամանք, որ հնարավոր չէ նաև ապագայում լինել այնպիսի իրավիճակում, որում հիմա կանք։ Մենք ստիպված ենք դառնալ ԱՄՆ-ի գործընկերը՝ ոչ ավել, ոչ պակաս։ Կարծում եմ, որ շատ շուտով իրավիճակը կփոխվի։ Մնալով Ռուսաստանի գործընկերը, կփորձենք դառնալ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի գործընկերը ևս։ Դրանում ոչ մի վատ բան չկա, դա շատ դրական սկզիբ կարող է համարվել մեզ համար։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք դրանից օգուտներ քաղել»,- հայտարարել է նա 1in.am-ին:
Ըստ որում, Մուրադյանը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը գնահատում է որպես վերոհիշյալ ուղու վրա կանգնելու փորձ՝ լավ հեռանկարներով, եթե որոշ մարդիկ չխանգարեն դրան:
«Ես կարծում եմ, որ գործընթաց է սկսվել Արևմուտքի հետ մտերմանալու հետ կապված։ Սկզբից՝ Եվրոպա, հետո՝ ՆԱՏՕ և անհրաժեշտ է սպասել շատ հետաքրքիր արդյունքների։ Ինչպիսի՞ արդյունքեր, մենք պետք է պատրաստ լինենք օգտվել Արևմուտքի ռազմական օգնությունից, իսկ այդ օգնությունը լինելու է, այժմ Արևմուտքը դրան պատրաստ է»,- ասել է վերլուծաբանը: