Կառավարությունը հավանություն է տվել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրախորհրդի կոնվենցիային
Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային, որի նպատակն է պաշտպանել կանանց բռնության բոլոր ձևերից և կանխարգելել, վերացնել կանանց նկատմամբ բռնությունը, նպաստել նրանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանը և այլն: Կոնվենցիայի դրույթների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով սահմանվում է մոնիթորինգի հատուկ մեխանիզմ:
Ինչպես նշել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների առնչությամբ Հայաստանն առաջարկում է վերապահումներ, և մի շարք դրույթներ հանրապետությունում չեն գործի: «Դա պայմանավորված է երկրի իրավական համակարգի առանձնահատկություններով՚, - պարզաբանել է Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովը հավանություն էր տվել «Ընտանեկան բռնության կանխարգեկման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու ընտանիքում համաձայնության վերականգնման մասին՚ օրենքին: