Հեշտ չէր. Հայաստանի հավաքականը լավ հանդիպում անցկացրեց. Մոդրիչ
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում։ «Հեշտ չէր: Հայաստանը շատ լավ հանդիպում անցկացրեց, բայց մենք կարողացանք կատարել մեր առջև դրված խնդիրը։ Մենք արժանի ենք խաղալ Եվրո 2024-ում: Առջևում շատ ժամանակ ունենք այս մրցաշարին պատրաստվելու համար»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք՝ …
The post Հեշտ չէր. Հայաստանի հավաքականը լավ հանդիպում անցկացրեց. Մոդրիչ appeared first on ԳԱԼԱ.
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում։
«Հեշտ չէր: Հայաստանը շատ լավ հանդիպում անցկացրեց, բայց մենք կարողացանք կատարել մեր առջև դրված խնդիրը։ Մենք արժանի ենք խաղալ Եվրո 2024-ում: Առջևում շատ ժամանակ ունենք այս մրցաշարին պատրաստվելու համար»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ Խորվաթիան դուրս է եկել Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլ։ Զլատկո Դալիչի թիմը D խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ անցկացրած ութ խաղում վաստակելով 16 միավոր։ Հայաստանի հավաքականը լքել է պայքարը՝ 8 խաղից հետո վաստակած ութ միավորով խմբում զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։
The post Հեշտ չէր. Հայաստանի հավաքականը լավ հանդիպում անցկացրեց. Մոդրիչ appeared first on ԳԱԼԱ.