«Սպերցյանին հավաքականում խաղային դերով կարելի է համեմատել Լեմպարդի կամ Ջերարդի հետ»
Հայաստանի հավաքականի և ռուսական «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին համեմատել է Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպաններ Ֆրենկ Լեմպարդի ու Սթիվեն Ջերարդի հետ։ «Էդիկը բարձրակարգ ֆուտբոլիստ է՝ ուժեղ որակներով։ Նա թիմի իսկական դիրիժորն է, ունի խաղադաշտը տեսնելու հիանալի ունակություն… Բայց առաջնությունը հաղթում է ամբողջ թիմը, ոչ թե մեկ խաղացող։ Եթե «Կրասնոդարն» այսպես շարունակի, …
The post «Սպերցյանին հավաքականում խաղային դերով կարելի է համեմատել Լեմպարդի կամ Ջերարդի հետ» appeared first on ԳԱԼԱ.
Հայաստանի հավաքականի և ռուսական «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին համեմատել է Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպաններ Ֆրենկ Լեմպարդի ու Սթիվեն Ջերարդի հետ։
«Էդիկը բարձրակարգ ֆուտբոլիստ է՝ ուժեղ որակներով։ Նա թիմի իսկական դիրիժորն է, ունի խաղադաշտը տեսնելու հիանալի ունակություն… Բայց առաջնությունը հաղթում է ամբողջ թիմը, ոչ թե մեկ խաղացող։
Եթե «Կրասնոդարն» այսպես շարունակի, չեմպիոն դառնալու մեծ հնարավորություններ կունենա։
Ո՞րն է Էդիկի դերն ազգային հավաքականում. նա մեր թիմի խաղը կարգավորողն է: Նրան իր դերով կարելի է համեմատել Ֆրենկ Լեմպարդի հետ «Չելսիում» կամ Սթիվեն Ջերարդի հետ «Լիվերպուլում»: Ամբողջ թիմը մեծ կախում ունի նրա խաղից»,- Թիկնիզյանի խոսքը մեջբերում է Metaratings-ը։
The post «Սպերցյանին հավաքականում խաղային դերով կարելի է համեմատել Լեմպարդի կամ Ջերարդի հետ» appeared first on ԳԱԼԱ.