Добавить новость



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Webb Fontaine-ի B2G լուծումները. առեւտրի թվայնացում Նիգերիայում, «մեկ պատուհանի» ներդրում Բենինում

Webb Fontaine միջազգային ընկերությունը, որի հետազոտությունների և զարգացման կենտրոններից մեկը Հայաստանում է, մասնագիտացած է կառավարություններին տեխնոլոգիական ծառայությունների մատուցման ուղղությամբ:

B2G (Business to Government) ոլորտում աշխատանքի առանձնահատկություններն ու հիմնական մարտահրավերները հասկանալու համար Itel.am-ը զրուցել է Webb Fontaine-ի տարբեր բաժինների ներկայացուցիչների հետ:

Առեւտրային ոլորտի թվային լուծումները

Արա Շամիրզայան, Webb Fontaine Group ընկերության ՏՏ հետազոտության եւ զարգացման տնօրեն. B2G-ում աշխատանքի մեր փորձը առեւտրի ոլորտում է: Մեր մշակած լուծումները միտված են տարբեր երկրների առեւտրային գործընթացների դյուրացմանն ու ավելի արդյունավետ դարձնելուն:

Քանի որ պետական համակարգում առեւտրի «սիրտը» մաքսային մարմինն է, մեր հիմնական պորդուկտը մաքսային կառավարման համակարգն է, որն օգնում է բոլոր առեւտրային գործարքները կատարել էլեկտրոնային եղանակով: Webb Fontaine-ն ունի ավելի քան 40 հավելված, որոնք բոլորն էլ ուղղված են մաքսային գործընթացների արդիականացմանը։
[[gallery1]]
Մեր մշակած համակարգերից է «մեկ պատուհան»-ի սկզբունքով լուծումը, որը կառավարության այլ կարգավորող մարմիններին կապում է մաքսային մարմնի հետ՝ ներմուծում եւ արտահանում իրականացնելու համար:

Ունենք նաեւ նավահանգստային համայնքի համակարգ (PCS`Port Community System), որն ապահովում է նավահանգստի եւ տարբեր շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցությունը:

Պահանջված լուծումների շարքում է նաեւ տրանզիտային թրեքինգը, որի շնորհիվ հնարավոր է դառնում հետեւել երկրի ներսում բեռների տեղաշարժին:

Ամբողջացնելով կարող ենք ասել, որ Webb Fontaine-ը կառավարություններին եւ փոխկապակցված շահագրգիռ կողմերին տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ՝ առեւտրային գործընթացները էլեկտրոնային եղանակով լիարժեք իրականացնելու համար:

Այժմ ընթացող ծրագրեր ունենք 15 երկրներում: Մեր հաճախորդների մեծամասնությունն աֆրիկյան երկրներ են. Բենին, Նիգերիա, Կոնգո, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Եթովպիա, Նիգեր, Կոտ դ'Իվուար: Աշխատում ենք նաեւ ԱՄԷ-ի, Ֆիլիպինների, Եգիպտոսի հետ:

Ինչ են շահում գործընկեր պետությունները

Կառավարությունները մեր ծրագրերի ներդրումից ձեռք են բերում առավելություններ մի քանի ուղղություններով: Թերեւս, ամենակարեւորը եկամուտների ավելացումն է: Սովորաբար առեւտրի ոլորտում կառավարությունները շահույթ են ստանում ներմուծողների մաքսային վճարներից: Թվայնացնելով այդ գործընթացները՝ մենք բարձրացնում ենք դրանց արդյունավետությունը: Կանխարգելելով հնարավոր արտահոսքերը եւ դարձնելով ամեն ինչ վերահսկելի՝ մեծացնում ենք երկրի եկամուտը:

Օրինակ՝ Նիգերիայում մեր համակարգի ներդրմանը հաջորդած 3 տարիների ընթացքում տեսանք եկամուտների 50%-ոց աճ: Սա հնարավոր է դառնում էլեկտրոնային վճարումների եւ հստակ հաշվետվությունների ապահովման շնորհիվ:
[[gallery2]]
Կառավարությունների համար մեկ այլ առավելություն է թափանցիկությունը: Էլեկտրոնային առեւտրի համակարգի ներդրմամբ կտրուկ նվազում են կոռուպցիոն ռիսկերը, որոնք առկա են թղթային գործարքների ժամանակ: Ամեն ինչ դառնում է հեշտ վերահսկելի, պարզ տեսանելի, գործընթացների կազմակերպումն էլ մի քանի անգամ արագանում է: Այս իմաստով համակարգի ներդրումից հետո տեսնում ենք առեւտրային գործընթացների արդյունավետության հսկայական բարելավում, որից շահում է ինչպես պետությունը, այնպես էլ գործարար համայնքը:

Ենթակառուցվածքների ներդնումը

Օլիվյե Դյուփի, ՏՏ ենթակառուցվածքների ղեկավար. Webb Fontaine-ի համակարգերի ինտեգրումը ենթադրում է նաեւ ենթակառուցվածքների ներդնում՝ սկսելով տվյալների պահպանման եւ մշակման նորագույն սարքավորումից (Data centre equipment): Շատ դեպքերում ստիպված ենք լինում հիմքից սկսել՝ էլեկտրականություն, հրդեհաշիջման համակարգ, գեներատորներ եւ այլն: Ներդնում ենք բազմաբնույթ սերվերներ, որոնցով ապահովում ենք տվյալների պահպանման բարձր կարողունակություն: Մեր աշխատանքի պարագայում սա շատ կարեւոր է, որովհետեւ գործ ունենք մեծածավալ էլեկտրոնային փաստաթղթերի պահեստավորման եւ դրանք հասանելի դարձնելու հետ:
[[gallery3]]
Մեկ այլ շատ կարեւոր բաղադրիչ է այս ամբողջի անվտանգությունը, եւ մենք մեծ ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ:

Հիմնական մարտահրավերը կառավարության ներքին գործընթացները լիարժեք հասկանալն ու լուծումները դրանց համապատասխանեցնելն է:

Ներկայում խոշոր ծրագրեր են ընթանում Արեւմտյան Աֆրիկայում: Մեր ամենամեծ ծրագրերից մեկը Նիգերիայում է, որտեղ իրականացնում ենք առեւտրի գրեթե ամբողջ գործընթացի թվայնացումը: Առաջիկայում նոր լուծում կտեղակայենք, որով սահմանային հատվածների գործարքները եւս կկարողանանք կարգավորել:

Մեկ այլ օրինակ է Բենինը, որտեղ ներդրեցինք «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատող համակարգը: Այդ հարթակի միջոցով մի շարք գործառույթների իրականացումը դարձավ էլեկտրոնային՝ այդ թվում նաեւ վճարների մուտքագրումը, նավահանգիստ ժամանող նավերին հետեւելը եւ այլն:

Ծրագրավորողի դերը Webb Fontaine-ում

Հասնա Գուրամ, ծրագրային ապահովման ինժեներ. B2G սեկտորում ծրագրային ապահովման ինժեների աշխատանքը փոքր-ինչ տարբեր է: Այս պարագայում միայն տեխնիկական գործառույթների մշակումն ու սխալների ուղղումը բավարար չեն: Աշխատանքի բերումով առնչվում ենք նաեւ տարբեր շահագրգիռ կողմերի գործառույթներին եւ բիզնես վերլուծությանը: Եթե այլ ոլորտներում ծրագրային ապահովման ինժեներները հիմնականում զուտ ծրագրային հմտություններ ունեն, ապա Webb Fontaine-ում ծրագրավորողներս պետք է հասկանանք նաեւ բիզնես բաղադրիչները:

Թերեւս ամենամարտահրավերայինը յուրաքանչյուր պետության աշխատանքային գործընթացները հասկանալն է: Այդ նպատակով մեզ հետ աշխատում է բիզնես վերլուծաբանը, որը բիզնեսի լեզուն փոխակերպում է տեխնիկականի:
[[gallery4]]
Աշխատում ենք տարբեր կառավարությունների հետ, յուրաքանչյուրին հատուկ է սեփական մտածելակերպն ու տեսակետը: Այս տեսանկյունից շատ օգտակար է մեր թիմի բազմամշակութային լինելը՝ Հայաստան, Ֆրանսիա, Ֆիլիպիններ:

Յուրաքանչյուր պրոդուկտի շուրջ աշխատելիս տեսակետների բախումներ հաճախ ենք ունենում: Աշխատանքի հանդեպ մոտեցումների տարբերությունները մեզ օգնում են ուշադիր լինել տարբեր տեսակետներին, իսկ վերջնական պրոդուկտում այդ ամբողջի համադրումն այն դարձնում է եզակի:

Բավականին հետաքրքիր է ստացվում որակի ապահովման մասնագետների հետ աշխատանքը, երբ ծրագրավորողներս փորձում ենք «համոզել», թե ամեն ինչ աշխատում է: Այս քննարկումների գերակշիռ մասում որակի ապահովման մասնագետներն են ճիշտ լինում: Նրանք միշտ կարողանում են գտնել այնպիսի խնդրահարույց մասեր, որ միշտ զարմանում եմ՝ ինչպե՞ս մտքներով անցավ թեստավորել հենց այդ կերպ, անգամ պատվիրատու կառավարությունն այդպես չէր փորձարկի: Բայց հենց սա է մեր վերջնական պրոդուկտի հաջողության գաղտնիքը:

QA մտածելակերպ

Կարլո Ջոզեֆ, թեստավորման ավտոմատացման ավագ ինժեներ. Բավականին բարդ է որակի ապահովման մասնագետի մտածելակերպով առաջնորդվելը հատկապես իմ պարագայում, քանի որ նախկինում աշխատել եմ որպես web ծրագրավորող: QA-ում պետք է մտածես կաղապարներից դուրս՝ out of the box, որպեսզի կարողանաս գտնել պրոդուկտի թեստավորման համապատասխան մեթոդներ, մտածել այն հնարավոր սցենարների մասին, որոնք ծրագրավորողները կարող էին մոռացած լինել: Այս կերպ փորձում ես գտնել որոշ սխալներ, որոնց ուղղությամբ ծրագրավորողները նորից կաշխատեն ու կշտկեն դրանք:
[[gallery5]]
Յուրաքանչյուր առաջ եկած խնդիր զարգացնում է մեր պրոդուկտները, որովհետեւ մենք շարունակաբար սովորում ենք՝ հաջորդ աշխատանքներում նույն բացերը թույլ չտալու համար:

Մեր կազմակերպությունը իսկական ընտանիք է, մենք մշտապես սովորում ենք մեր կոլեգաներից: Այստեղ արժեւորում են յուրաքանչյուրի տեսակետը՝ անկախ աշխատակցի մասնագիտական մակարդակից։

Երեւանյան թիմը

Արա Շամիրզայան. Webb Fontaine ունի 4 R&D կենտրոն՝ ընդհանուր առմամբ 250 մասնագետներից բաղկացած թիմով, որոնցից ամենամեծը Երեւանում է՝ շուրջ 150 աշխատակցով:

Այս կենտրոնները համատեղ են աշխատում. յուրաքանչյուր աշխատանքային թիմում ընդգրկվում են մասնագետներ տարբեր երկրների կենտրոններից:
[[gallery6]]
Չնայած որ և՛ Հայաստանում, և՛ Ֆիլիպիններում գործում են մի շարք միջազգային ՏՏ կազմակերպություններ, B2G սեկտորում աշխատանքի տեսանկյունից Webb Fontaine-ը մասնագետներին եզակի փորձառություն է տրամադրում: Աշխատելով մեր R&D թիմում՝ նրանք հնարավորություն են ստանում ներգրավվելու մեծ ձեռնարկատիրական պրոդուկտների ստեղծման, մշակման եւ տեղակայման աշխատանքներում՝ օգնելով երկրներին լուծել իսկապես մեծ խնդիրներ։

Մենք հպարտ ենք, որ նման թիմ ունենք, որի հետ միասին կարողանում ենք համաշխարհային ազդեցություն ունենալ՝ բարելավելով միլիոնավոր մարդկանց կյանքեր:

Գայանե Ենոքյան

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России