FireBird AI-ին մաքսային արտոնություն է տրվել
Կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատելու թույլտվություն է տրամադրել «Ֆայրբըրդ ԷյԱյ» ընկերությանը:
«Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում հիմնել տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային եւ տվյալների մշակման կենտրոնը (Data Center), որը մասնագիտացված կլինի արհեստական բանականության լուծումների եւ բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ոլորտում:
Ծրագիրն իրականացվելու է Կոտայքի մարզում՝ ընդհանուր շուրջ 170 մլրդ դրամի ներդրմամբ:
Ներդրումային ծրագրով մինչեւ 2030 թվականը նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 26․9 մլրդ դրամ: