Мы в Telegram
Добавить новость



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դիրքորոշումը

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դիրքորոշումը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Որոշումը միաձայն ընդունվել է Հայոց պատմության ամբիոնի 2024 թ. հունվարի 24-ին կայացած նիստում, որին մասնակցում էին ամբիոնի 18 անդամներից 14-ը և Պատմության ֆակուլտետի դեկան պ․ գ․ թ․, դոցենտ Մ․ Ռ․ Գաբրիելյանը։ 1. Ամբիոնն իր տարակուսանքը և խոր մտահոգությունն […]

The post ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դիրքորոշումը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դիրքորոշումը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ

Որոշումը միաձայն ընդունվել է Հայոց պատմության ամբիոնի 2024 թ. հունվարի 24-ին կայացած նիստում, որին մասնակցում էին ամբիոնի 18 անդամներից 14-ը և Պատմության ֆակուլտետի դեկան պ․ գ․ թ․, դոցենտ Մ․ Ռ․ Գաբրիելյանը։

1. Ամբիոնն իր տարակուսանքը և խոր մտահոգությունն է հայտնում, որ ԿԳՄՍ նախարարությունը և նրան ենթակա կառույցները, առանց գիտական ու կրթական հան­րության շրջանում լուրջ քննարկումների, կրթական նոր չափորոշիչներից և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո, հերթական չմտածված և բնավ չնախապատրաստված քայլն են կատարում՝ շրջանա­ռու­թյան մեջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական և ազգային-պետական շահերից, այլև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, ժամանակավրեպ է, և որի հետևանքները վնասակար ու վտանգավոր են լինելու ոչ միայն կրթական համա­կարգի, այլև՝ ընդհանրապես Հայաստանի ու ողջ հայության համար:

2. ԿԳՄՍ-ն որդեգրել է մի գործելակերպ, որն ի սկզբանե կազմակերպական առու­մով բացասական տպավորություն է թողնում: Ինչ-որ անանուն պատմաբանների դի­մու­մի հիման վրա (որևէ փաստ չկա, որ այդ պատմաբաններն իրականում կան) անմի­ջապես ի հայտ է գալիս փոփոխությունների նախագիծ և դրվում քննարկման: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ առաջարկին պետք է հաջորդեր դրա հեղինակների կողմից իրենց առաջարկի հիմնավորումների հրապարակումը: Դրան պիտի հաջորդեր համապատասխան մասնագիտական կառույցների կարծիքների ճշտումը, և դրական կար­ծիքների դեպքում նոր միայն կազմվեր պատշաճ հիմնավորված փաստաթուղթ, որը կարող էր ներկայացվել հանրային քննարկման: Այսինքն՝ հարցին պետք է ցուցաբերվեր պետական-ինստիտուցիոնալ մոտեցում, ինչը չի կատարվել: Դա խոսում է գիտակրթա­կան հաստատությունների նկատմամբ անթաքույց  անվստահության մասին և թողնում է դավադրական գործողությունների տպավորություն, ինչը բնավ չի բխում Հայաստանի Հանրա­պետության և, ընդհանրապես, հայության շահերից:

3. Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն հարցադրումը և երկրորդն առաջինին հակադրելը ամբիոնի կարծիքով արհեստական է և բացատրվում է նախա­գիծը նախաձեռնողների՝ որոշ իրողությունների չիմացությամբ կամ զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով: Դրա հետ կապված՝ մի քանի պարզաբանումներ.
ա) Հանրակրթական առարկայի` ներկայումս կիրառվող «Հայոց պատմություն» անվանումը գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպման աշխարհաբարյան տար­բերակն է։ 1990-ական թթ. սկզբներին նորանկախ Հայաստանի պատմաբանները (ակա­դեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխու­դա­րյան և այլք) տևական քննարկումներից հետո որոշեցին հրա­ժարվել խորհրդային տարիներին կիրառված «Հայ ժողովրդի պատմություն» անվա­նու­մից և վերադարձ կա­տարել Ոսկե­դարի շրջանից մինչև ուշ միջնադար ու նոր (վաղ արդի) ժամանակաշրջան կիրառված պատմագրական ավանդույթին։

բ) «Հայոց պատմություն» առարկայի անվան մեջ «Հայոց» բառը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միա­ժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր», որը փոխանցվել է նաև աշխարհաբարյան կիրա­ռությանը (տե’ս Ավետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք Հայկա­զեան լեզուի, հատոր երկրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 1981, էջ 29; Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հատոր երրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2010, էջ 36)։ Հետևաբար՝ «Հայոց պատմություն»-ը բովանդակային առումով ավելի տա­րողունակ եզրույթ է՝ միաժամանակ նշանակում է և՛ Հայաստանի՝ որպես պետության, և՛ հայերի պատմություն։ Քերթողահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց հայոց պետականությունների պատմությունն է: Սկսած 5-րդ դարից այս անվանումն ավանդաբար կիրառ­վում է՝ և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ արևմտահայերենում, և՛ արևելահայերենում։ Կրթական գործընթացում և գիտության մեջ այդ եզրույթի կի­րառ­մամբ միաժամանակ լուծվում է երկու հարց. նախ՝ մեկ եզրույթով բնորոշվում է Հայոց պատմությունն ամբողջությամբ՝ ներառյալ ինչպես բուն Հայաստանի տարածքում պե­տա­կանության պատմությունը, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչվող իրադարձություններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծվում է ժառանգական կապը ժամանակակից և նախորդ դարերի հայ պատմագրության միջև։

գ) Օտար լեզուներով հնարավոր չէ մեկ բառով ար­տահայտել «Հայոց պատմություն» եզրույթի վերոնշյալ երկու իմաստները: Ուստի այն այլ լեզուներով թարգմանելիս օգ­տագործվել է «Հայաստանի պատմություն» համազոր ձևը (History of Armenia, История Армении, Histoire d’Arménie և այլն)։ Հենց այդ տրամաբանությամբ են առաջնորդվել 18-րդ դարի վերջին Միքայել Չամչյանը, 19-20-րդ դարերի բոլոր հայագետները (թե՛ հայ, թե՛ օտար), ովքեր պահպանել են պատմագրության ավանդույթը` կիրառելով «Պատմութիւն Հայոց» տարողունակ ձևակերպումը հայերենում և համապատասխան լեզվամտա­ծո­ղու­թյամբ թե՛ «Հայաստանի պատմություն» (լատիներեն (1736), ռուսերեն (1809, 1858, 1990), ֆրանսերեն (1841, 1869) և այլն), թե՛ «Հայերի պատմություն» (անգլերեն, 1978) տարբե­րակներն այլ լեզուներում։ 
դ) ԿԳՄՍ-ի կողմից հրապարակված փաստաթղթում թվարկված երկրնե­րի օրինա­կով առաջարկվող փոփոխության հիմնավորումը համոզիչ չէ: Օտար լեզուներում տվյալ երկրի պատմությունը ժողովրդի պատմությունից չի տարբերակվում կա՛մ փաս­տացի համընկնելու, կա՛մ քաղաքական ինչ-ինչ պատճառներով։ Ֆրանսիայում պաշտո­նապես ֆրանսիացի է համարվում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին, հետևա­բար՝ տարբերակելու կարիք չկա։ Սաուդյան Արաբիան լոկ 20-րդ դարում ստեղծված երի­տասարդ պետություն է, որը պետականության ավանդույթներ չունի: Բացի այդ, այն արաբական 22 պետություններից լոկ մեկն է: Հետևաբար՝ նրա պատ­մությունն արաբ­ների պատմություն անվանվել չի կարող: Հնդկաստանը, Վրաս­տանն ու Ղազախ­ստա­նը բազմազգ երկրներ են, որտեղ «Երկրի պատմություն» անվանաձևով պետա­կա­նակերտ ժողովուրդները յուրացնում են նաև այդ տարածքներում ապրող այլ ժողո­վուրդների պատմությունը։ Բացի դրանից՝ և՛ վրացիները, և՛ ղազախները բաժան­վում են ենթաէթնիկ հանրությունների (վրացիները՝ մենգրելների ու սվանների, ղազախները՝ ավագ, միջին և կրտսեր ժուզերի (ցեղախմբերի))։ Հետևաբար՝ վերը նշված դեպքերում լուծվում են այն­պիսի քաղաքական խնդիրներ, որոնք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ ոչ մի ընդ­հանրություն չունեն։ 
Ի դեպ, նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ բերված օրինակները հիշյալ երկրների դպրոցներում դասավանդվող առարկաներին չեն վերաբերվում, այլ սոսկ առանձին գրքերի անվանումներ են։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել այդ երկրների դպրոցներում ուսուցանվող տվյալ երկրի պատմության առարկայի անվանումները։
ե) Ի տարբերություն վերը բերված օրինակների՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ պատմության դասավանդման համատեքստում ընդհանրություններ ունեն, օրինակ, հույ­ները։ Հունաստանի Հանրապետության դպրոցներում «Հունաստանի պատմություն» անունով առանձին առարկա չկա, ամբողջ պատմությունը դասավանդվում է մեկ առար­կայի շրջանակներում, որտեղ նյութի մեծ մասն ուղղակի Հունաստանի և հույների մասին է (հստակ պատկերացում կազմելու համար առաջարկվում են հետևյալ հղում­ները 

Միևնույն ժամանակ հունական գրականության և գիտության մեջ օգտագործվում են ինչպես Ιστορίατου Ελληνικού Έθνους (Հույն ժողովրդի պատմություն), այնպես էլ Ιστορία της Ελλάδας (Հունաստանի պատմություն) եզրույթները, բայց ավելի տարածված է «Ελληνική ιστορία» եզրույթը, որը բովանդակային առումով համարժեք է «Հայոց պատ­մություն» բառա­կապակ­ցությանը, քանի որ Ελληνική բառը կարող է թարգմանվել միա­ժամանակ և՛ «հունական», և՛ «Հունաստան» տարբերակներով:
4. Առաջարկվող փոփոխությունն անընդունելի է նաև հետևյալ պատճառներով.
ա) Նախ, պարզ չէ, թե տարածքային առումով իրենից ինչ է ներկայացնելու առա­ջարկվող Հայաստան եզրույթը՝ պատմական Հայքն իր լայնածավալ տարածքո՞վ, պաշ­տո­նապես 29800 քառակուսի կմ տարածքո՞վ ներկայիս Հայաստանի Հանրապետու­թյունը, թե՞ որևէ այլ բան: Մեր երկրի համար ներկայումս ստեղծված խիստ աննպաստ պայմաններում, երբ վտանգված են նրա սահմանները և առկա են թշնամու տարածքային անթաքույց հավակնու­թյունները, նման հարցադրումը սոսկ հռետորական չէ և որոշա­կիություն է պահանջում:
բ) «Հայոց պատմություն» եզրույթը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելը էապես սահմանափակելու է դասավանդվող առարկայի բովանդակային շրջանակները: Հայաստանն անգամ պատմական Հայքի սահմաններով դիտարկելու դեպքում դրանցից դուրս են մնալու կամ խիստ թերի են ներկայացվելու Հայոց պատմության այնպիսի առանցքային թեմաներ, որպիսիք են հայոց ծագումնաբանության, Կիլիկիայի հայկական պետության, հայկական գաղթա­վայ­րերի ու Սփյուռքի, 18-րդ դարի երկրորդ կեսի, 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի, ուշ միջ­նա­դարի ու նոր շրջանի հայ մշակույթի հիմնահարցերը և այլն: Մասնավորապես՝ առար­կայի ծրագրային շրջանակից դուրս են մնալու հայ գրատպության, Հայաստանից դուրս ծնված ու գործած մշակույթի ականավոր գործիչների, հայ խոջայական, նոր շրջանում՝ բանկային և արդյունաբերական կապիտալի, բարեգործական տարբեր կազմա­կեր­պու­թյունների վերաբերյալ բնավ ոչ երկրորդական հարցերը, որոնք մեր պետության և ժողովրդի համար լուրջ այցեքարտեր են արտաքին աշխարհին ներկայանալու համար: Որոշ պաշտո­նա­տար անձանց կողմից հնչող պնդումները, թե վերոնշյալ խնդիրները ներառվելու են նոր անվանումով առարկայի ծրագրերում, համոզիչ չեն և որևէ երաշ­խի­քով ապահովագրված չեն:           
Ամփոփելով վերոշարադրյալը, ամբիոնն արձանագրում է, որ առաջարկվող փոփո­խությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է և չի լուծում այն խնդիրը, որի մասին հայտարարվում է: Փոխարենը՝ նրա ընդունումը էական վնաս է հասցնելու ինչպես դպրո­ցում և կրթական համակարգի բոլոր օղակներում առարկայի դասավանդմանը, այնպես էլ ընդհանրապես ազգային պատմության ընկալմանը հասարակության կողմից։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ.՝    Է. Գ. Մինասյան

The post ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դիրքորոշումը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Архангельск стал базовой площадкой для проведения окружного спортивного форума



Жизнь

ГЕРОИЧЕСКОЕ УЧАСТИЕ АРМЯН В СВО. ЧАСТЬ ЧЕТВЕРТАЯ






Новости 24 часа

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала года более 4,7 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг



Game News

Показ геймплея тактики SteamWorld Heist II



Москва

Автозак с задержанными и автобус столкнулись в Москве: что известно



News Every Day

Walmart adds employee bonus for hourly US workers



Интернет

Работать там, где удобно: беспроводная гарнитура Fstyler BH230 от A4Tech



Москва

Воробьев: Подмосковье будет развивать цифровые решения с Росатомом



Анастасия Волочкова

Волочкова заявила, что введение дресс-кода для артистов вызовет обратный эффект



Москва

Детсад, поликлинику и паркинг построят в ЖК «Гранд комфорт» в Жуковском



Стефанос Циципас

«Он никогда не снимается с турниров». Циципас прокомментировал травму Джоковича



Москва

В Москве прошла Премия-практикум «Харизма Года»



Дмитрий Медведев

Дмитрий Медведев поддержал инициативу губернатора Андрея Чибиса по созданию на базе КНЦ РАН арктического научно-технологического кластера



Симферополь

Клубный дом "Моне" - особый статус в центре Симферополя



Москва

В Москве прошла Премия-практикум «Харизма Года»



Москва

Мэр Москвы Собянин договорился о сотрудничестве с главой Башкирии Хабировым



Москва

Яндекс, А.С. Пушкин, Святой Ленин ведут следствие. Настоящая сенсация! 225 лет А.С. Пушкину.



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Топовые блогеры и популярные диджеи выступят в рамках фестиваля «Лето в Москве. Мода и красота»

Автозак с задержанными и автобус столкнулись в Москве: что известно

За один день работники Уссурийского ЛРЗ и их дети выполнили сменно-суточное задание по ремонту 129 паровозиков

Злоумышленник избил мужчину возле подъезда на востоке Москвы


Москва

В Подмосковье сотрудники Росгвардии спасли пожилого мужчину, который оказался один дома и плохо себя почувствовал






Rss.plus

В Подмосковье сотрудники Росгвардии спасли пожилого мужчину, который оказался один дома и плохо себя почувствовал

Яндекс, А.С. Пушкин, Святой Ленин ведут следствие. Настоящая сенсация! 225 лет А.С. Пушкину.

За один день работники Уссурийского ЛРЗ и их дети выполнили сменно-суточное задание по ремонту 129 паровозиков

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала года более 4,7 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг

Moscow.media
Москва

Сергей Собянин рассказал о реализации проектов КРТ в столице



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Metallica

Apocalyptica выложили кавер на Metallica «The Call Of Ktulu» на виолончелях




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Академия Плющенко требует почти два миллиона со сбежавшей от них юной спортсменки

В Швейцарии завершился чемпионат Европы по спортивной и фитнес-аэробике

«Столото» подписал соглашение в развитие стратегической поддержки комплекса ГТО и многоборья ГТО


ATP

Теннисист Медведев снялся с турнира ATP в Нидерландах из-за травмы



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала года более 4,7 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России