Օդի ջերմաստիճանը կնվազի, կա՞ արդյոք ցրտահարության վտանգ. մասնագետի դիտարկումները
Հանրապետությունում հաստատված կայուն եղանակային ռեժիմին կփոխարինեն անձրևները։ Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, որի ազդեցությունն արդեն կզգացվի մարտի 5-ի երեկոյից սկսած։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա 5 օրերին Հայաստանը գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում։ «Շրջանների մեծ մասում առաջիկա […]
The post Օդի ջերմաստիճանը կնվազի, կա՞ արդյոք ցրտահարության վտանգ. մասնագետի դիտարկումները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
Հանրապետությունում հաստատված կայուն եղանակային ռեժիմին կփոխարինեն անձրևները։ Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, որի ազդեցությունն արդեն կզգացվի մարտի 5-ի երեկոյից սկսած։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա 5 օրերին Հայաստանը գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում։
«Շրջանների մեծ մասում առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Այն բնակավայրերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա, տեղումները հիմնականում կլինեն անձրևի, իսկ 2000 մ-ից բարձր գտնվող հատվածներում՝ ձյան տեսքով»,-ասաց Գագիկ Սուրենյանը։
Ինչ վերաբերում է հանրապետության ջերմային ֆոնին, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ վերջին 5 օրերին գերակշռում էին արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքները։ Դրա արդյունքում ապրիլի այս շրջանում գրանցվեց բարձր ջերմային ֆոն։
«Ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կլիմայական նորմայից բարձր է եղել 3-4 աստիճանով։ Ապրիլի 6-ից սկսած մեր երկիր կներթափանցեն համեմատաբար սառն օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում, բայց միայն ցերեկային ժամերին, կնվազի 8-10 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը։
Չնայած օդի ջերմաստիճանը կնվազի, առաջիկա 5 օրերին հանրապետության նախալեռներին և հովտային գոտիներում, որտեղ առկա է վեգետացիա, մասնագետները ցրտահարության վտանգ չեն տեսնում։ Նախնական կանխատեսումներով նշվում է, որ ապրիլին ցրտահարության վտանգը շատ փոքր է, նույնիսկ բացակայում է։
The post Օդի ջերմաստիճանը կնվազի, կա՞ արդյոք ցրտահարության վտանգ. մասնագետի դիտարկումները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.