Мы в Telegram
Добавить новость

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Հակառակ ծայրից ենք եկել, սկզբից պետք է լինի համակեցությունը, դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև. Աշոտ Բլեյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը – Պարո՛ն Բլեյան, Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցողի վերաբերյալ եմ ձեր մեկնաբանությունը խնդրում։ Ադրբեջանը Տավուշի մարզից տարածքներ է պահանջում, ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունը մեր հողերը հանձնում է թշնամուն, իշխանությունն էլ ասում է՝ այն, ինչ մերը չէ, չենք կարող պահել: – Եկեք իրար հետ […]

The post Հակառակ ծայրից ենք եկել, սկզբից պետք է լինի համակեցությունը, դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև. Աշոտ Բլեյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը

– Պարո՛ն Բլեյան, Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցողի վերաբերյալ եմ ձեր մեկնաբանությունը խնդրում։ Ադրբեջանը Տավուշի մարզից տարածքներ է պահանջում, ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունը մեր հողերը հանձնում է թշնամուն, իշխանությունն էլ ասում է՝ այն, ինչ մերը չէ, չենք կարող պահել:

– Եկեք իրար հետ պատկերացնենք, որ 1991 թվականին Խորհրդային Միությունը փլուզվել է, Հայաստանը, Ադրբեջանը մյուս խորհրդային հանրապետությունների հետ ձեռք են բերել միջազգայնորեն ճանաչված իրենց անկախությունը, բայց դրան չեն նախորդել Արցախյան շարժումը և պատերազմը, որը 1988-ին սկսվեց ու արագ վերածվեց ռազմական հակամարտության։

Ընդամենը ուզում էի ասել, որ Խորհրդային Միությունը՝ որպես պետություն, որը պարտադրանքով, բայց ներառել էր երկու ժողովուրդներին իրենց կիսանկախ պետականություններով, չէ՞, այդ երկու ժողովուրդներն իրականում ապրում էին իրենց հանրապետություններով ոչ թե իրար կողք կողքի, ինչպես, օրինակ՝ Հայաստանն ու Վրաստանն են ապրում կողք կողքի, դրա համար, երբ փլուզվեց, կարծես թե սահմանային խնդիրներ չառաջացան, այսինքն՝ ինչ-որ մի խաղաղ ընթացքով գնաց այդ ամեն ինչը, իսկ այս դեպքում կարող էին առաջանալ խնդիրներ, որովհետև Խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանը մի տեսակ իրար մեջ էին ապրում։ 

Խոսքը և՛ Տավուշի, և՛ Սյունիքի հատվածների մասին է, բայց Արցախյան պատերազմը՝ 1991-ի այդ անկախացումը, այսինքն՝ երբ երկու հանրապետությունները ճանաչվեցին անկախ, դա չդրսևորվեց, որովհետև արդեն այդ պայմանական ներքին սահմանը դարձել էր հայ-ադրբեջանական առճակատման գոտի, այնտեղ արդեն կանգնած էին ռազմական խմբավորումները։ Այդ իրար մեջ ապրելը բերեց նրան, որ այդ պատերազմի արդյունքով այդ ներքին սահմանները ուղղվեցին։ Այսինքն՝ եթե Արցախն էլ չլիներ, սահմանային այդ հարցերն առաջանալու էին Խորհրդային Միության փլուզումից հետո։ Դա կարվեր խաղա՞ղ, թե՞ պատերազմական ճանապարհով՝ չեմ կարող ասել։ 

Ասածս այն է, որ մեկ հարվածով սահմանների հարցը կարգավորելն այնքան էլ հեշտ գործ չէ, վտանգավոր գործ է, ու այդ վտանգը վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Իմ գնահատմամբ՝ այստեղ գլխավորը համակեցության խնդիրն է, դրա համար էլ այդ խաղաղության պայմանագիր կոչվածն այնքան էլ լուրջ չեմ համարում մեր դեպքում։ 

Սահմանագծման աշխատանքը երկար ժամանակ պահանջող գործընթաց է։ Հողային կոչված վեճը չի բերի նոր պատերազմի, եթե հիմքում մենք դնում ենք միասին ապրելու պարտադրանքը, ու սա ենթադրում է, որ բոլոր պետությունները, որոնք շահագրգռված են, որ այս երկու ժողովուրդները չպատերազմեն, պետք է նպաստեն այդ համակեցությանը, ոչ թե հակառակը։ 

Ինձ թվում է՝ հակառակ ծայրից ենք եկել, վստահ եմ, որ սկզբից պետք է լինի համակեցությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն երկու երկրների միջև։ Սա մոտեցում է, որ ես պաշտպանել եմ միշտ, դրա համար էլ ես չեմ օգտագործել «խաղաղություն» կամ այս տեսակ այլ բաներ, օգտագործել եմ «համակեցություն», այսինքն՝ միասին ապրելու պարտադրանք: Պարզվեց, որ Արցախը չէր, որ դրան խանգարում էր, հակառակը՝ Արցախն այդ համակեցության հաստատման համար շատ կարևոր, կներեք բառի համար՝ պոլիգոն էր ու մնում է այդպիսին, առանց Արցախի՝ դժվար եմ պատկերացնում այդ համակեցությունը։ 

Այսինքն՝ ուզում եմ ասել, որ Տավուշի 4 գյուղի հարց չէ դա, ընդհանուր մոտեցումն է սխալ, հակառակ դեպքում զոռբայի բան է դառնում՝ այն էլ այս կասկածանքի համընդհանուր մթնոլորտում, ո՞նց կարելի է գնալ նման քայլի: Ես ասում եմ՝ եկեք օրակարգ բերենք, օրակարգ դարձնենք համատեղ ապրելու պարտադրանքը։ 

Ակնհայտ է, չէ՞, որ հիմա կան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայկական հարյուրավոր քառակուսի կիլոմետր հողեր, որոնք չեն վերադարձվում, ես չեմ ասում, թող սկզբից դրանք տան, հետո էս անեն: Չէ՛, ես ասում եմ՝ այդ հարցը կարելի է թողնել երկրորդ պլան, առաջին պլան բերել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, երկրորդ՝ շատ կարևոր հարցը՝ հումանիտար խնդիրների լուծումը, որի գլխավոր թիրախը պետք է լինի Բաքվում բանտարկված մարդկանց վերադարձը։ 

Դուք բարոյական կամ թույլատրելի՞ եք համարում, որ Արցախի քաղաքական-ռազմական հայտնի խումբը մեր աչքի առաջ նման բախտի է արժանացել։ Ո՞նց եք գնում բանակցության, նստում նրա առաջ, չէ՞ որ դա չէր կարելի թույլ տալ: Սա հումանիտար այն հարցն է, որը վերածվում է բարոյականի, կարմիր գիծ է քաշվում, որը չէր կարելի թույլ տալ անցնել, ու այստեղ այդ մարդկանց անձը չէ կարևոր։ 

Խաղաղության հոմանիշը համատեղ ապրելու պարտադրանքն է, ու տարածաշրջանի այդ երեք հզորները՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, նաև Արևմուտքը, պետք է լինեին այս պարտադրանքի ապահովողները, մնացածը՝ չեմ հասկացել, հիմա էլ չեմ հասկանում։ 

– Իշխանությունը մի կողմից հստակ արձանագրում է, որ Ադրբեջանն ամեն բան անում է, որ տապալի խաղաղության հասնելը, մյուս կողմից էլ նշում է, որ իրենք, չնայած դրան, հավատարիմ են մնալու խաղաղության հասնելու իրենց ծրագրին։

– Ես հենց դա եմ ասում, չեմ ուզում անդրադառնալ դրան, որովհետև այնքան կարմիր գծեր հայտարարվեցին, որոնք հետո ցնդեցին։ Բանաձև պետք է լինի, որ մարդկանց ներգրավի այդ գործում, որովհետև դա հայաստանցիներին վերաբերող հարց է, մարդը պետք է իր անելիքը տեսնի։ Մենք դիտո՞րդ ենք, ի՞նչ է, մենք ֆեյսբուքյան հետևորդնե՞ր ենք, ի՞նչ ենք։ Իրականում մեզ վերաբերող հարցերը լուծվում են մեր անգործությամբ կամ մեր անտարբերությամբ։ Դա շատ վտանգավոր է, որովհետև մենք այդպես ռեալ ներգրավված չենք գործի մեջ, որը, թվում է, թե առանց մեզ անել հնարավոր չէ, չէ՞ որ ամենամեծ ռեսուրսը իր հողում ապրող ինքնիշխան մարդը պետք է լիներ, բայց այդպես չէ։ 

Բա ո՞նց անենք, որ մարդը մասնակցի դրան, հիմա տավուշցին ի՞նչ անի, պատասխանատվությունն ո՞վ կվերցնի իր վրա։ Ես ասում եմ՝ սկզբից համակեցության հաստատում, այսինքն՝ բնականոն միջպետական հարաբերություն երկու անկախ պետությունների միջև, բայց դա չի նշանակում, թե հարցերը լուծված են: 

Ո՛չ, հարցերը, որոնք պետք է լուծվեն, արձանագրվում են, հետո հերթականությամբ փորձում լուծել, եթե այդպես չեն արվում, ուրեմն ինչ-որ մեկը, պարզ է թե ով, թելադրում է։ Բայց չի կարելի այդ ստրկացված, վիրավորված վիճակում պահել, դա ինչի՛ կբերի, այստեղից էլ հենց հասարակության այդ անգործությունն է դրսևորվում, դիտորդի այս կարգավիճակը, երբ ամենամեծ կորուստներից հետո էլ ոչ մի հեռանկար չի տեսնում։ 

– Ինչի՞ է դա բերելու, պարո՛ն Բլեյան։

– Գիտեք՝ ինչի՛ է բերելու, գուցե արդեն բերել է․ իր հողից կտրվելու, իր երեխայի ապագա կյանքը Հայաստանից դուրս տեսնելու։ Նույն արցախցիները եկան, ենթադրվում էր՝ ժամանակավոր, հետո պետք է հետ գնային իրենց տուն, որովհետև այդ դռները չէին էլ փակել, չէ՞, դա էր ենթադրում: Բայց հիմա կպարզվի, որ ինքն այստեղից հայացքն արդեն պետք է ուղղի ռուսաստաններ, որտեղ կան ինչ-որ բարեկամական կապեր։ 

Նույնն էլ վերաբերում է Հայաստանում ապրող մարդկանց, հայացքները դուրսն են։ Գյուղում ապրող մարդիկ, ընդ որում՝ ոչ միայն սահմանային գյուղերի, հայացքն ուղղել են ոչ միայն գյուղից, այլ նաև՝ երկրից դուրս։ Դրանից ավելի վտանգավոր ի՞նչ կարող է լինել, այսինքն՝ այն մարդը, որ պետք է շենացներ այս հողը, գնում է, անգործության է մատնված։ 

Մեր աչքի առաջ ծառերի այդ վայրենի հատումը. գոնե հարյուր հազար մարդ չգտնվեց, որ գնա ձեռքը բռնի՝ անկախ ամեն ինչից, բռնի ձեռքն ու ասի՝ բացատրեք, իրար հասկանանք։ Դուք ասում եք՝ ինչի՞ կբերի, ամենավատ բանին՝ օտարում քո երկրից, ավելի վատ էլ ի՞նչ կարող է լինել, այն էլ հիմա, երբ երկիրդ՝ այդքան վերքերով, հենց մարդկանց կողմից բուժվելու կարիքն ունի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հակառակ ծայրից ենք եկել, սկզբից պետք է լինի համակեցությունը, դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև. Աշոտ Բլեյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

АО «Транснефть-Север» оказало помощь в ликвидации пожара в поселке Приводино Архангельской области



Мир

Стало известно, куда неожиданно и массово устремились российские туристы на майские: это оказался вовсе не обычный курорт, а работающий по специальному закону






Новости 24 часа

Патриотическую акцию «Синий платочек» провели в Нижнем Новгороде в день прибытия «Поезда Победы»



Game News

Google looks intent on breaking the business of the internet, and AI won't fix it



Москва

Электричества не будет в ряде районов Читы с 18 по 24 мая



News Every Day

Ange Postecoglou in spectacular touchline bust-up with fan before slamming ‘fragile’ Tottenham after Man City loss



Интернет

Вышло обновление системы расширенной аналитики «Дельта BI»



Москва

В Якутске открыли первый чемпионат России по вольной борьбе среди студентов



Анастасия Волочкова

Волочкова заявила, что суд обязал УК выплатить ей деньги за потоп в квартире



Москва

Биолог Хряпин: комары чаще кусают людей после физических нагрузок



Карен Хачанов

Свищёв: МОК и ITF не будут реагировать на призывы наказать Хачанова



Москва

В Парке Горького вновь пройдет Московский детский фестиваль искусств «НЕБО»



Культура

Россия, Бурятия, Культура и Дети: Байкальская театральная школа прошла в Иволгинском районе Бурятии



Симферополь

Росавиация опровергла спрямление рейсов в обмен на полеты в Элисту



Москва

Разделение изотопа



Москва

Сергей Собянин. Главное за день



Москва

Азербайджанский мигрант возмутился из-за того, что в Калининграде суд назначил 4,5 года лишения свободы за убийство в ДТП школьницы. Видео



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Столичные компании укрепляют деловые отношения с партнерами из Турции

Фестиваль «Блогеры России» впервые пройдет в Нижнем Новгороде

Пожар охватил более 100 кв м здания кафе в аэропорту Минеральных Вод

Азербайджанский мигрант возмутился из-за того, что в Калининграде суд назначил 4,5 года лишения свободы за убийство в ДТП школьницы. Видео


Москва

Кандидат в депутаты Шаламов Руслан награжден медалью






Rss.plus

Страдания юного Аюша Булчун

В Парке Горького вновь пройдет Московский детский фестиваль искусств «НЕБО»

Фестивальный праздник «Музыка моего города» в Улан-Удэ включил в программу спектакль Театра кукол «Ульгэр»: Россия и Культура, Праздник и Дети

Патриотическую акцию «Синий платочек» провели в Нижнем Новгороде в день прибытия «Поезда Победы»

Moscow.media
Москва

Собянин рассказал о благоустройстве у станции метро «Университет Дружбы Народов»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

Страдания юного Аюша Булчун




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Росгвардии стартовал чемпионат по боксу "Кубок Победы"

ЦСКА в Петербурге обыграл "Зенит" и повел 1/2 финала Единой Лиги ВТБ

Инсайдер Карпов: "Спартак" выкупил Станковича у "Ференцвароша" за €200 тыс


ATP

Стало известно, при каком условии Медведев может опуститься на 5-е место рейтинга ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Актер из «Папиных дочек» пропал в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России