Երևանում տեղի կունենա փաստերի ստուգմանն ու մեդիագրագիտությանն ուղղված հեքըթոն
Մայիսի 25-26-ին Երևանում տեղի է ունենալու փաստերի ստուգմանն ու մեդիագրագիտությանն ուղղված տեխնոլոգիական լուծումների մշակման Hack2Check հեքըթոն։ Այս մասին տեղեկացնում է Հանրային լրագրության ակումբը: «Հեքըթոնին կարող են դիմել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ․ ստարտափերներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ անվտանգության մասնագետներ, ծրագրավորողներ, կրթության ոլորտի մեդիագրագիտության ուղղությամբ մասնագիտացած ներկայացուցիչներ։ Հեքըթոնի լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է ընդհանուր […]
The post Երևանում տեղի կունենա փաստերի ստուգմանն ու մեդիագրագիտությանն ուղղված հեքըթոն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
Մայիսի 25-26-ին Երևանում տեղի է ունենալու փաստերի ստուգմանն ու մեդիագրագիտությանն ուղղված տեխնոլոգիական լուծումների մշակման Hack2Check հեքըթոն։ Այս մասին տեղեկացնում է Հանրային լրագրության ակումբը:
«Հեքըթոնին կարող են դիմել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ․ ստարտափերներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ անվտանգության մասնագետներ, ծրագրավորողներ, կրթության ոլորտի մեդիագրագիտության ուղղությամբ մասնագիտացած ներկայացուցիչներ։ Հեքըթոնի լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է ընդհանուր 13,200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` դրանք իրականացնելու համար»,-նշված է հայտարարության մեջ։
Դիմելու պայմաններն ու բոլոր մանրամասները ներկայացված են ՀԼԱ-ի կայքում:
The post Երևանում տեղի կունենա փաստերի ստուգմանն ու մեդիագրագիտությանն ուղղված հեքըթոն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.