Мы в Telegram
Добавить новость



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Իշխանությունը, նրան սպասարկող փորձագետները և քաղհասարակության մեծ մասը պոպուլիստական թեզերով կարողացան տապալել իրական արևմտյան օրակարգը. Լիլիթ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը – Տիկի՛ն Գևորգյան, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները սկսել Տավուշի մարզից, այս պայմանավորվածությունը ողջունել են Թուրքիան, Վրաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դեռ։ Ձեր գնահատականն եմ խնդրում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ։  – Սա սահմանազատման ոչ […]

The post Իշխանությունը, նրան սպասարկող փորձագետները և քաղհասարակության մեծ մասը պոպուլիստական թեզերով կարողացան տապալել իրական արևմտյան օրակարգը. Լիլիթ Գևորգյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը

– Տիկի՛ն Գևորգյան, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները սկսել Տավուշի մարզից, այս պայմանավորվածությունը ողջունել են Թուրքիան, Վրաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դեռ։ Ձեր գնահատականն եմ խնդրում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ։ 

– Սա սահմանազատման ոչ մի միջազգային նորմի չի համապատասխանում։ Իրավական տեսանկյունից անընդունելի գործընթաց է։ Խորհրդային Միության քարտեզը, որտեղ վարչական սահմաններ են գծվել, չի կարող սահմանազատման բացարձակ և միակ հիմք լինել։ 

Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման մասին չէ, այլ Ռուսաստանի կողմից հետխորհրդային երկրների ինքնորոշման, այսինքն՝ անկախանալու իրավունքի ամրագրում և ոչ ավելին։ Բացի քարտեզներից, որ, ի դեպ, Ադրբեջանը դեռ չի էլ ընդունել, պետք է հաշվի առնել նաև տեղային առանձնահատկությունները, բնակչության իրավունքներն ու այլն։ Քաղաքական առումով՝ սա Ադրբեջանի շահերի սպասարկում է։ 

Հայաստանի ղեկավարն ասաց, որ սա միակողմանի զիջում է՝ սպառնալիքի տակ, մեծ հաշվով՝ ոչնչի դիմաց։ Չորս տարի տևող Հայաստանի ղեկավարի վարքագիծն է։ Գրեթե բոլոր դեպքերում նա նույն է ասում․ «Ադրբեջանը պահանջում է զիջումներ, եթե չանեք՝ կլինի պատերազմ»։ Այսինքն՝ Փաշինյանը, ըստ էության, Բաքվի սուրհանդակի դեր է կատարում Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև։ Իշխանամերձ կուսակցությունները, մամուլն ու փորձագետները արդարացնում են Փաշինյանի պատվողականությունը, վատթարագույն որոշումները ներկայացնում իբրև չարյաց փոքրագույն։ 

Միակողմանի զիջումները այլևս ոչ մի արդարացում չունեն։ Կարելի էր շատ ավելի բարենպաստ վիճակում լինել՝ այս վերջին տարիները ճիշտ օգտագործելով։

Ուժի սպառնալիքի տակ միակողմանի զիջումների գնալը սահմանագծման հետ կապ չունի, դա պարզապես պարտության շարունակությունն է։ 

– Անվտանգային առումով ի՞նչ ռիսկեր է պարունակում այս գործընթացը Հայաստանի համար։

– Այս գործընթացը անվտանգային առումով ևս կեղծ է։ Ինչ հաշվարկի, խորքային ինչ վերլուծության հիման վրա են Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը եկել այն եզրահանգման, որ կարևորագույն պաշտպանական դիրքեր հանձնելը, կարևոր ենթակառուցվածքները Ադրբեջանի անմիջական հսկողության տակ դնելը նվազեցնում են Հայաստանի անվտանգային ռիսկերը։ 

Սա տխրահռչակ հայ  «ռեալիստների» որոշումն է՝ զիջել ու հույսը դնել բացարձակ դիկտատոր Ալիևի բարյացակամության վրա։ Թե ինչպես են կատարվելու հետագա «դելիմիտացիան» և միջանցքների տրամադրումը, ապա պետք է նորից կարդալ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և լսել հատկապես Ալիևի և ռուսական կողմի բանավոր հայտարարությունները, որոնք եռակողմ բանավոր պայմանավորվածությունների շատ մանրամասներ են հանրայնացնում։ 

Սահմանազատման ուրվագիծն արդեն 2020 թվականին կար, քանի որ ռուսական նոր զորախմբեր տեղակայվեցին այն ռազմավարական կետերում, որոնց Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքում, դրանց մի մասը արդեն ուժով վերցրել է։ Ահա մոտավորապես այդպես էլ, ամենայն հավանականությամբ, կլինի սահմանազատումը։ 

Այսօր Կրեմլի խոսնակ Պեսկովն ասաց, որ գործընթացը լավ է ընթանում, չնայած դեռ Հայաստանը պետք է վերադարձնի որոշ ադրբեջանական տարածքներ։ Նա ոչ մի խոսք չասաց Արծվաշենի, Ջերմուկի և այլ գրավյալ տարածքների մասին։ 

Նաև հիշեցնեմ, որ Հայաստանի իշխանությունը 2021-ի մայիսին՝ առանց որևէ հանրային խորհրդատվության ու իրավական գործընթացների, Ռուսաստանին են զիջել Ադրբեջանից Հայաստան մուտք գործող ու Նախիջևան դուրս եկող Հայաստանի ամենանեղ հատվածում գտնվող որոշ տարածքներ՝ նվիրատվության ձևով։ 

Սա ևս այս գործընթացի մի մասն է՝ կապված ադրբեջանցիներին հատուկ կարգավիճակով միջանցքներ տալու հետ, որը հիմա փաթեթավորված է իբրև «Խաղաղության խաչմերուկ»։ Մեծ հաշվով, մեկ բան հստակ է․ Փաշինյանն անշեղորեն և միակողմանիորեն կատարում է 2020-ի նոյեմբերին իր ստանձած պարտավորությունները։ 

Պետք է ողջունել Փաշինյանի ու արևմտյան խոշոր երկրներում նրա դեսպանների փայլուն աշխատանքը, սա սարկազմով եմ ասում, որ կարողացան ռուս-ադրբեջանական այս ծրագիրը ներկայացնել իբրև Հայաստանի համար լավագույն տարբերակ։ Հայաստանի շահերի հաշվին՝ Պուտինի գրած ծրագիրը վաճառեցին՝ իբրև լավագույն ճանապարհը տարածաշրջանի համար։ «Հաջողությամբ» նվազեցրին Արևմուտքի հետ ռազմավարական մերձեցման օրակարգը ֆինանսական որոշ օգնության, խորհրդանշական որոշ գործարքների, բայց ամենակարևորը՝ Հայաստանին զրկեցին անվտանգային իրական ռազմավարական գործընկերներից։ 

Նրանք Հայաստանը թողեցին անվտանգային վակուումի մեջ, և միակ տարբերակը շարունակական զիջումներով Ադրբեջանի պահանջները կատարելն է, քանի որ այլ գործիքակազմ Փաշինյանն ու իր դիվանագետները չստեղծեցին։ Դա չարեցին ռուսների կարմիր գծերը չհատելու համար։ 

– Հավաքական Արևմուտքը կո՞ղմ է իրականացվող գործընթացին։

– Հավաքական Արևմուտքը կողմ է այն ծրագրին, որը չորս տարի շարունակ լոբբինգ է արել Փաշինյանի կառավարությունը։ Այդ ծրագիրը քիչ առաջ քննարկեցինք։ Այս ադրբեջանական դոմինանտության պլանը Փաշինյանը ներկայացրել է իբրև ժողովրդավար Հայաստանի նախընտրած պլան, մինչդեռ նման մանդատ նրան ոչ ոք չի տվել։ 

Բայց քաղաքացիական հասարակությունը և իշխանամերձ կեղծ արևմտամետները ևս չորս տարի լոբբինգ են արել մի ծրագիր, որն ի սկզբանե Պուտինինն ու Ալիևինն էր։ Հավաքական Արևմուտքը մինչև 2023-ի սկիզբը դեռ հստակ տարաձայնություն ուներ Փաշինյանի հետ։ Եթե Ալիևը և Փաշինյանը Արցախի հարցը այլևս չէին բարձրացնում, իսկ ռուսները արգելափակում էին կարգավիճակի մասին խոսակցությունները, ապա ԱՄՆ-ն, Ֆրանսիան խոսում էին այդ մասին, ինչպես նաև համապարփակ խաղաղության մասին։ Պարզապես նայեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերը և կտեսնեք այդ տարանջատումը։ Բայց Հայաստանի իշխանությունների բավական «քրտնաջան» աշխատանքի արդյունքում հիմա Արևմուտքն էլ է ողջունում Հայաստանի դիրքորոշումը, մանավանդ որ քաղաքական համախմբված իրական այլընտրանք ներկայացնող չկա։

Մեկ արձանագրում ևս պետք է. խորհրդարանական իրական ընդդիմություն գոյություն չունի Հայաստանում։ Այսպես կոչված նախկինները և Փաշինյանը նույն համակարգն են։ Այս ընդդիմիությունն ունեցել է երկու ֆունկցիա․ առաջինը՝ Փաշինյանին պահել իշխանությունում, երկրորդը՝ նրան ներկայացնել իբր մոլի հակառուս, շատ լավ իմանալով, որ այդպես չէ։ 

Տիտղոսակիր ընդդիմությունը, չնայած հավատարմորեն ծառայելով Ռուսաստանի շահերի պաշտպանությանը, չկարողացավ իր լծակներով դույզն-ինչ ազդել Ռուսաստանի քաղաքականության վրա։ Իսկ Արցախի անկումից հետո այն չկարողացավ պետականամետություն դրսևորել, իրերը կոչել իրենց անուններով, դադարեցնել ռուսական քարոզչությունը, Փաշինյանին արևմտամետ կարգելը և օգնել ժողովրդին ռուս-ազերա-թուրքական որոգայթից դուրս գալ։ Այլ հետխորհրդային երկրներում նախկինում ռուսամետ ղեկավարները շրջադարձ կատարել են ռուսների, երբ երկիրը դրա կարիքն ունի։ Հայաստանի դեպքում նրանք նախընտրեցին օգնել Փաշինյանին և ռուս-ազերական դաշինքին։ 

– Տիկի՛ն Գևորգյան, այսօր Հայաստանի իշխանությունն ունի՞ Արևմուտքի աջակցությունը, թե՞ չէ։

– Հայաստանի իշխանությունը երբեք չի եղել արևմտամետ, նրանց արևմտամետ են կարգել իրենց քաղաքական պարտնյորները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Այդ մարդիկ ունեն հստակ մեկ գաղափարախոսություն՝ ռեգիոնալիզմ, որը ենթադրում է, որ տարածաշրջանային խոշոր երկրները, այլ ոչ Արևմուտքը պետք է տարածաշրջանի խաղի կանոնները հաստատեն։ Եթե դա նշանակում է, որ տարածաշրջանային պետությունները, օրինակ՝ Ռուսաստանը կնախընտրի Արցախի հաշվին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մերձենալ, Հայաստանը չի ընդդիմանա ու ճամբարափոխ չի լինի։ Նման պարագայում Հայաստանը, Ադրբեջանը դառնում են նույն կարգի երրորդական երկրներ ԱՄՆ-ի համար։ Դա Հայաստանի ընտրությունն է։ 

Եթե Հայաստանը նախընտրում է իր իրավունքները մոռանալ, իր տարածքը կրճատել, դա իր իրավունքն է։ Եթե Հայաստանը ռուսներին, թուրքերին և ադրբեջանցիներին միջանցքներ է տալիս, դրանք անվանելով խաչմերուկ, դա հայերի ընտրությունն է։ Ի վերջո, Հայաստանը և իր սփյուռքը պետք է ձևավորեին հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները։ Նոր ոչինչ պետք չէ հորինել, կա Իսրայելի օրինակը, և ոչ միայն Իսրայելի։ Իսկ արևմտյան իրական օրակարգը բացարձակ տապալված է։ 

Իշխանությունը և նրան սպասարկող փորձագետները պոպուլիստական թեզերով կարողացան տապալել ամենակարևորը՝ նոր անվտանգային համակարգի ստեղծումը, Հայաստանի և Արցախի իրավունքների հավաքական վերականգնումը, Հայաստանի ռազմավարական դերի ձևակերպումը և պետականության իրական ամրապնդումը։ 

– Մայիսի 15-ից հետո, եթե այս գործընթացն իր ավարտին հասնի, Հայաստանում ի՞նչ իրավիճակ է լինելու։ 

– Կրկին պիտի առաջարկեմ լսել Ալիևի և բարձրաստիճան ադրբեջանցիների ելույթները՝ հատկապես 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին։ Բավականին հետևողականորեն կատարվում են Փաշինյան-Պուտին-Ալիև պայմանավորվածությունները՝ բացառապես հայկական մասով։ Մինչդեռ ռուսները հանգիստ դուրս եկան Արցախից, իսկ ադրբեջանցիները կատարյալ հաղթական խաղաղություն են հաստատում իրենց համար՝ ոչ մի թիզ չզիջելով, փաստաթղթավորում Հայաստանի կապիտուլյացիան։ Մի բան, որ Հայաստանը չարեց 90-ականներին։ 

Սրան հետևելու են ադրբեջանական անկլավների ռազմակալումը, այնտեղ տեղակայվելիք ադրբեջանցիների համար հնարավոր մշակութային կամ այլ իրավունքների պահանջները, միջանցքների հարցերը, այդ թվում՝ ոչ միայն Զանգեզուրով, այլև դեպի ադրբեջանական անկլավներ, ադրբեջանական ռեպարացիաների պահանջ։ Ի դեպ, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կհրաժարվի միջազգային դատական պրոցեսներից։ 

Հայաստանի համար սա խաղաղություն չէ, այլ հպատակեցում։ Սա պետք չէր Հայաստանին, այլ պետք էին խոհեմություն, միախմբում և ջանք՝ ոտքի կանգնելու, ռասիզմ դավանող ադրբեջանական բռնապետության դեմ պայքարելու համար։ Կարծեմ հենց սրանք են խորքային արևմտյան արժեքները, այլ ոչ իրավունքների և ազատության զոհաբերումը։ 

Հայաստանի իշխանությունները կեղծ հակառուսականություն են վարում՝ իշխանամերձ փորձագետների և փոքր կուսակցությունների հետ մեկտեղ։ Սա որոշ առումով իշխանություններին օգնում է պետականությունը թուլացնող զիջումները ներկայացնել իբրև Արևմուտքի հետ ինտեգրման կամ այնտեղից եկող առաջարկ։ Վերջնարդյունքում՝ Հայաստանի պետականությանը և ինքնիշխանությանը հասցվելու է անվերականգնելի վնաս։ 

Ադրբեջանի և Ռուսաստանի համար բացվում է իրենց կերտած՝ «խաղաղության դարաշրջանը»։ Լավրովն անցած շաբաթ ասաց․ «Մենք միջնորդեցինք ու ամեն ինչ արեցինք, որպեսզի ձեր միջև հաստատվի խաղաղություն»։ Հստակեցնենք՝ խաղաղություն, այսինքն՝ կապիտուլյացիա՝ Հայաստանի համար, հաղթական խաղաղություն՝ Ադրբեջանի համար, այո՛, նրանք դա արեցին։ 

– Ստացվում է, որ սա ծրագիր էր, որին համաձայն էին Հայաստանի իշխանությունը ու, ինչպես ասում եք՝ տիտղոսակիր ընդդիմությունը, ու նաև միջազգային հանրությո՞ւնը։

– Միջազգային հանրության կարևոր անդամ Ռուսաստանն է, այն ոչ միայն կողմ է, այլև ակտիվ մասնակցել է Ադրբեջանի բերած խաղաղության հաստատմանը։ Ռուսաստանը թույլ չէ, այս պլանը դեռ վաղուց կար։ Սերժ Սարգսյանի ժամանակ, եթե ոչ ավելի վաղ, Ռուսաստանը բավականին թափանցիկ է եղել Հայաստանի հետ՝ հստակեցնելով, որ երկուսի շահերը միշտ չէ, որ համընկնում են։ 

Իսկ արդեն մոտ մեկ տասնամյակ առաջ Ռուսաստանը սկսեց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կառուցումը։ Ադրբեջանի դեպքում դա արեց՝ հայկական շահերը զոհելով։ Դա հեշտ էր, քանի որ թե՛ Հայաստանի կառավարությունները՝ հատկապես ներկայիս, և թե՛ կազմակերպված սփյուռքը դա թույլ տվեցին Ռուսաստանին։ 

Իրանը ևս դեմ չէ ադրբեջանական «խաղաղության դարաշրջանին»։ Ի դեպ՝ վտանգավոր եմ համարում, որ շատերը Հայաստանում և սփյուռքում սկսել են անիրատեսական ակնկալիքներ ձևավորել Իրանի նկատմամբ։ Ադրբեջանը տասնամյակից ավելի է, ինչ ուղիղ անվտանգային վտանգ է ներկայացնում Իրանի համար, բայց վերջինս անգամ չի կարողացել իր սեփական անվտանգային խնդիրները լուծել, ուրեմն Հայաստանի պետական շահերն նա չի պաշտպանելու։ Ամփոփելով՝ նոր տարածաշրջանային կարգի վերաբերյալ կա տարածաշրջանային կոնսենսուս հօգուտ Ադրբեջանի։ 

Միջազգային հանրությունը ներառում է այսպես կոչված Գլոբալ հարավը՝ Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, որ բնավ ներգրավված չեն մեր տարածաշրջանում։ Չինաստանն ու Հնդկաստանը այստեղ ուղղակի դեր չունեն, մնում են ԵՄ-ն, ԵՄ առանձին երկրներ ու ԱՄՆ-ն։ 

Ինչպես ասացի, հավաքական Արևմուտքի կարևոր խաղացողները մինչև 2023 թվականի սկիզբը դեռ ավելի հստակ գիծ էին պահում հայկական իրավունքների և կոնֆլիկտի լուծման շուրջ, մինչ Փաշինյանը խոսում էր «Խաղաղության խաչմերուկից», և Արցախի հարցը սարքել էր հումանիտար օգնության խնդիր, ոչ ավելին։ Ավելին, հիշենք ինչպես Արցախի հայաթափման օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արևմտյան երկրները կոշտ դիրքորոշում ունեին, իսկ Հայաստանի ղեկավարը նիստից առաջ հայտարարեց, որ հայերին վտանգ չի սպառնում։ 

Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ Արևմուտքն է ստիպել Հայաստանին գնալ զիջումների։ Զիջումների սկսել են գնալ Հայաստանի իշխանությունները և լայն քաղաքական վերնախավը, երբ որոշեցին, որ 2020 թ․ պատերազմից հետո հայկական իրավունքների վերականգնման փոխարեն ընդունեն ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» կապիտուլյացիայի պայմանները։ 2020 թվականի վերջից մոտ մեկ տարի ռուսական հարթակներում Փաշինյան-Ալիև բանակցությունները անվերջ հայկական զիջումների շարք էին։ 

Ահա այդ զիջումները, հատկապես ադրբեջանական խաղաղության ծրագիրը հատկապես Փաշինյանի ջանքերով փոխանցվեց արևմտյան հարթակ։ Ընդ որում՝ ընտրվեց բանակցությունների համար ամենաթույլ օղակներից մեկը՝ ԵՄ-ն, մեկուսացնելով Ֆրանսիային միջնորդական պրոցեսից։ Ինչու թույլ, քանի որ ԵՄ-ն չունի կոնֆլիկտի խորքային պատկերացում և խոցելի է Ադրբեջանի և Ռուսաստանի ազդեցության տակ ընկնելու առումով։ 

Այն, ինչ կատարվում և կատարվելու է Հայաստանի հետ, հավաքական հայության ձախողման հետևանք է։ Այդ ձախողումը դրսևորվում է աշխարհաքաղաքական փոփոխությունները չընկալելով, դրանց սխալ գնահատմամբ, գալիք վտանգները չտեսնելով։ Հայկական քաղաքական և փորձագիտական միտքը հիմականում փաստագրողի դերում է, կանխատեսելու և կանխարգելելու կարողությունը և կամքը նվազագույնն են։ Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, որ անգամ այսքան աղետներից հետո Հայաստանը շարունակում է մնալ վտանգավոր սխալ ճանապահին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իշխանությունը, նրան սպասարկող փորձագետները և քաղհասարակության մեծ մասը պոպուլիստական թեզերով կարողացան տապալել իրական արևմտյան օրակարգը. Լիլիթ Գևորգյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Стало известны победили в шоу "Сокровища императора"



Жизнь

Азербайджан назначил столицей тюркского мира талышский город Ленкорань. Талышские организации мира бьют тревогу




Українські новини

Досвідчені садівники обирають великі технічні горщики для своїх рослин і квітів



Новости 24 часа

Семинар библиотекарей Ленинского округа прошел в Центральной библиотеке



Game News

MMORPG Tarisland выпустили в Китае раньше времени



Москва

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!



News Every Day

America’s Space Infrastructure: So Vulnerable It Destabilizes Geopolitics



Настроение

Вечерело...



Москва

Центробанк нанес удар по доллару. Что натворили США



Коммерсантъ

Молдавия берет выборы под охрану // В республике завели дело на предполагаемого российского шпиона, а Запад предупредил о планах вмешательства Москвы



Москва

День России отметили на аэродроме Волосово в Чехове



ATP

Глава ATP вручил Яннику Синнеру награду первой ракетки мира



Москва

Попурри мелодий и дух патриотизма: военный оркестр в парке «Кузьминки» отметил День России



Коммерсантъ

Молдавия берет выборы под охрану // В республике завели дело на предполагаемого российского шпиона, а Запад предупредил о планах вмешательства Москвы



Симферополь

В Нижнегорском районе Крыма проведен рейд по бывшим мигрантам



Москва

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России



Москва

Собянин: выборы в Мосгордуму будут серьезным экзаменом



Москва

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!

Почти 100 тысяч москвичей стали донорами крови в 2023 году

Депутат бундестага Котре: санкции против Мосбиржи нанесут ущерб ФРГ и Евросоюзу


Москва

Попурри мелодий и дух патриотизма: военный оркестр в парке «Кузьминки» отметил День России






Rss.plus

«Школа вожатых» прошла в школе №7 в Реутове

Владимир Путин сенсационно получил ключевое признание от Н А Т О.

Семинар библиотекарей Ленинского округа прошел в Центральной библиотеке

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде

Moscow.media
Москва

Собянин: выборы в Мосгордуму будут серьезным экзаменом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Элджей

Проклятье «голой вечеринки» и полицейские проверки: куда пропал рэпер Элджей




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Москве тушат пожар в здании у метро «Динамо»

Массовыми патриотическими акциями отметили День России на заводах АО "Желдорреммаш"

Новороссийские шахматисты приняли участие в полуфинале турнира "Шахматные звёзды 4.0"


WTA

Самсонова вышла в четвертьфинал турнира WTA в Хертогенбосе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Цены на вторичном рынке жилья Самары перешли от роста к стагнации



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России